Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 4 հունիսի 2011

Հայրենի աղբյուրների խոխոջը...

«Փաստորեն մնաց»,- զարմանում է «Երկիրը»` ՀՀԿ «իր աղբյուրներից» տեղեկանալով, որ «առնվազն մինչև 2012թ. նոր խորհրդարանի ձևավորումը Տիգրան Սարգսյանը կշարունակի գլխավորել կառավարությունը»: Երեկ վարչապետն ընդունել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների շքերթը` «Հայկազունները` հայրենիքի ապագա պաշտպաններ» («Հայաստանի Հանրապետություն»), «Փոքր Մհերը» արագ է մեծանում» («Հայացք»): Միջոցառումը լուսաբանել է նաև «Հրապարակը»` կասկածելով կրթահամալիրի առաքելությանը և չհասկանալով դրա ստեղծման նպատակը: Իսկ ահա սննդի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետի «կերպարը» թերթին լիովին հասկանալի է` «Վարչապետի կադրը մոդիֆիկացված սննդի արդյունքն է»: Պաշտոնյայի մամուլի ասուլիսի առնչությամբ «Կապիտալն» արձանագրում է նրա հետևյալ միտքը. «Մսավաճառ կրպակները փակվել են օրենքով»: Նույն թերթը օրենքի խախտում է նկատել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենի` «Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյայի», նշանակման հրամանում: «168 ժամի» համար տարբերություն չկա, թե ով է գլխավորում սույն հիմնադրամը, քանի որ դրա գործունեությունը «վաղուց արդեն ձևական բնույթ է կրում»: «Հայացքը» իր հերթին պարզել է, որ նախկին տնօրենի հրաժարականի և Սվարանց գյուղի հանքավայրի միջև «ուղիղ կապ կա»:
«Հայկական ժամանակը» և պարզապես «Ժամանակը» տոգորված են «հերթական մարտի 3-ի» սպասումով, երբ դրամը «մեկ գիշերում կտրուկ արժեզրկվեց»: Նման սցենարի կրկնությունը չի բացառում «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանը:
Կառավարության նախորդ նիստի հետահայաց արձագանքները տեղ են գտել «Ազգի» («Պարզաբանում արդարադատության նախարարությունից») և «168 ժամի» («Հրապարակեք ամբողջ ցուցակը») հոդվածներում: Այս վերջին թերթը փոխանցում է «շատերի» այն ընկալումը, թե սոցապ նախարարությունում կատարված անարդյունավետ ծախսերի քննությունը կառավարության կողմից «ակնարկ ու թաքուն սպառնալիք» է` ուղղված ՀՅԴ-ին: Նշված տարիների նախարարի խոսքով` «Վարչապետն իր նախարարին հանձնարարական է տվել, նա էլ կատարել և զեկուցել է»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ