Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 7 հունիսի 2011

Հայկական գլոբալ խնդիրներ

«Հրապարակի» կարծիքով անցած շաբաթվա երկրորդ կարևորագույն իրադարձությունը («քաղբանտարկյալների» ազատ արձակումից հետո) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի հրաժարականն էր: Ասածն ապացուցելու համար թերթը շարադրում է հիմնադրամի ստեղծման ամբողջ պատմությունը, ֆինանսական և կադրային վայրիվերումները, կանխատեսում, որ «Հայփոստը» «քանդուքարափ» արած տնօրենը դժվար թե այլ կերպ վարվի հիմնադրամում:
ՀՀ կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2010-2011թթ.» զեկույցը համապատասխան մտորումների է դրդել «Կապիտալին» («Օլիգոպոլիկ երևույթներ` գնային պատերազմի դրսևորումներով. առևտրային բանկերում մտահոգ են») և «168 ժամին» («Բանկային մանիպուլյացիաների գաղտնիքները»): Այս վերջին հոդվածի հեղինակը չի հավատում, թե բանկերը «միմյանց հետ պատերազմելու լուրջ շարժառիթներ կարող են ունենալ», քանի որ փաստացի տոկոսադրույքը գրեթե բոլոր բանկերում նույնն է և հայտարարվող տոկոսադրույքը գերազանցում է 6-7 տոկոսային կետով:
Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Նաիրիտին» բաժին հանելու խնդիրն են արծարծում «Կապիտալը» («Հակաճգնաժամային փողերն ուշանում են. «Նաիրիտը» կփրկվի վարկով») և «Ժամանակը» («Նաիրիտի» փողը ճարվեց. այս վարկն իր անարդյունավետությամբ կգերազանցի բոլոր նախորդներին»):
«Հայկական ժամանակը» իր ընթերցողին հերթական անգամ տեղեկացնում է, որ մեր «վիճակագիրների արձանագրած տնտեսական ակտիվության 7,7 տոկոս աճը» իրականում նվազում է, քանի որ «մեր տնտեսությունում որակական բարելավման միտումներ լինել պարզապես չեն կարող»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը տխուր խոհերի է մղում «Գոլոս Արմենիին»` «փաստորեն խոսքը վերաբերում է կոռուպցիոն գործողությունների համար իշխանության վերին էշելոնի պատասխանատվության ապաքրեականացմանը»:
«168 ժամում» գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ վերջին ամիսներին գյուղոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները շուտով նկատելի կլինեն և դրական համարել պետության քայլերը: «Հայկական ժամանակը» արձանագրել է հանրապետության ողջ տարածքում առատ անձրևների հետևանքով գյուղատնտեսությունում ենթադրվող բացասական հետևանքները: Գյուղոլորտի հիմնախնդիրներին անդրադարձել են նաև «168 ժամը» («Բանջարեղենը կարող է թանկանալ»), «Հայոց աշխարհը» («Գյուղատնտեսությունը կրում է շոշափելի կորուստներ»): «Երկիրը» և «Առավոտը» «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի երեկվա մամուլի ասուլիսի մանրամասները ներկայացրել են համապատասխանաբար «Նախագահի հանձնարարականները ձախողում են» և «Տգետներն են քանդում երկիրը» հրապարակումներում: «Հրապարակը» գուժել է, թե գյուղնախարարության Սննդի անվտանգության ծառայությունում «խարդավանքներ են հյուսվում և կոնֆլիկտներ հրահրվում», ինչը, ըստ թերթի ունեցած տեղեկությունների, «պայմանավորված է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի և ծառայության նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանի լարված հարաբերություններով»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ