Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 8 հունիսի 2011

Վերադարձ` հիշողության կորստի գնով

Թոխմախի Մհերի մտքերին արձագանքել է «Առավոտը»: Թերթը փոխանցել է վարչապետի «մտերիմ շրջապատի» ներկայացուցիչներից մեկի խոսքը, թե այդ անձի հիշողության կորուստը չի մտահոգում իրենց, քանի որ «կառավարության ղեկավարն ու Թոխմախի Մհերը գտնվում են այլ արժեքային հարթություններում»: Սակայն քաղաքականություն վերադառնալու Թ.Մհերի հայտարարությունը մտահոգել է «Առավոտի» գլխավոր խմբագրին, ով «դրա մեջ տագնապալից ազդանշան է տեսնում»` հաշվի առնելով «այս անձնավորության և նրա շրջապատի քրեական հակումները»:
Կառավարության և վարչապետի քննադատների թիվն ավելացել է: Նախ, «համակարգչային ծրագրերի հայաստանյան շուկայում տիրող խայտառակ իրավիճակի» պատճառով վարչապետին քննադատել է ԱՄՆ դեսպանը («Հրապարակ»): Երկրորդ, «Մոսկվայում ապրող մի խումբ հայեր» («Հայկական ժամանակ») բողոքում են, որ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում «ռուսաստանաբնակ հայերի հայապահպանման ու հայրենաճանաչության» ուղղությամբ: «Երկիրը» ՀԱԿ-ին առաջարկում է առաջնորդվել «Ում բռնեմ` երկխոսելու եմ» սկզբունքով և զոռ տալով իր երևակայությանը` նկարագրում է նախկին և ներկա վարչապետների մտացածին «զրույցը»: Այս թերթը վիճարկում է նաև կառավարության վերջին շրջանի հակակոռուպցիոն քայլերը, մասնավորապես ներկայացնելով պոլիկլինիկայի բժշկի անմխիթար վիճակը (ստանում է ընդամենը 45 հազար դրամ աշխատավարձ, ցրտին ու շոգին վազվզում է տեղամասով...):
Սակայն «Առավոտը» և «Ժամանակը» վերադառնում են Հրանտ Բագրատյանի ասույթներին` «Արտաքին պարտքով արդարացնում են պետական ակտիվների փոշիացումը» և «Գիտությունը միջնորդ չի հանդուրժում»:
«Կապիտալի» հիշատակմամբ «այս տարի ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության կոշտացումն ըստ էության թույլ ազդեցություն է ունեցել գնաճի վրա», և ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` խուսափելու փողի հետագա թանկացման պարագայում հնարավոր բացասական հետևանքներից: Թեմային անդրադարձել է նաև «Հայկական ժամանակը» («Ցնծություն առ գնաճի»), որը նաև, մի այլ հրապարակման մեջ, նշել է օրերս տեղացած կարկտից տուժած Արմավիրի մարզի համայնքների բնակիչների` մարզպետարանի դիմաց կազմակերպած բողոքի ցույցի և բերքից այլևս զրկված գյուղացիներին օգնելու նպատակով նախատեսվող ձեռնարկումները:
«Երկրի» հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, թե ներկայումս «խոսել գյուղոլորտում ապահովագրության մասին` կամ պոպուլիզմ է, կամ` հերթական շոու», քանի որ «յուրաքանչյուր ապահովագրություն պահանջում է նաև ռիսկերի կառավարման համակարգ», ինչը, ըստ պատգամավորի «մեզ մոտ, ցավոք, ձևավորված չէ»:«Կապիտալի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազել է», գրել է «Հայոց աշխարհը» հավելելով, թե «առաջ դա բացատրվում էր տնտեսական ճգնաժամով», սակայն այսօր էլ օտարերկրյա կապիտալի ներհոսքը... շարունակում է նվազել»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է հանրապետության ընդերքի հարստության օգտագործման և լեռնահանքային արդյունաբերության հիմնախնդիրներին («Միլիոն-միլիարդները` ոմանց, թույն ու աղբը` ժողովրդին»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ