Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 10 հունիսի 2011

Քաղաքացիական հասարակության անհրաժեշտությունը

«Ազգը» տեղեկացրել է, որ Վիեննայում համաշխարհային տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է «Գների կարգավորման պետության դերին», նշել, որ արդյունավետ կարող է միայն լինել քաղաքացիական հասարակության կողմից վերահսկվող կառավարության գործունեությունը, վերահաստատել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: «Կապիտալը» հավելել է, որ համաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը համահայկական ազատ տնտեսական գոտին «առայժմ հրապուրիչ չի համարել» և ներկայացրել է հակափաստարկները: Թեմային ըստ յուրո անդրադարձել է նաև «Ժամանակը»:
«Հայոց աշխարհը» գրել է, որ, «չնայած տրանսֆերտների աճին», դրամի արժեզրկում թույլ չտալու և արժութային շուկայում փոխարժեքի տատանումները հարթելու համար ԿԲ շարունակում է «դոլար վաճառել» և «նոսրացնել տարադրամի պաշարները»: «Ազգի» փոխանցմամբ Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանն ու Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը համատեղ մամուլի ասուլիսում նշել են, որ «Հայաստանը պետք է դարձնել ջերմոցային ինդուստրիալ երկիր» և առաջարկել ոլորտն ազատել ավելացրած արժեքի հարկից: «Երկիրը» ասուլիսի մանրամասները ներկայացրել է «Բարենպաստ պայմաններ, անբարենպաստ օրենքներ» հոդվածում:
«Հայկական ժամանակը», հենվելով «սեփական աղբյուրների վրա», նշել է, թե իբր «իշխանական միջանցքներում վերջին շրջանում... տեղեկություններ են շրջանառվում» կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման վերաբերյալ, նաև իր հանգույն փորձել պարզել անիրական առևտրի հնարավոր «իրական» պատճառը` «երբ երկիրը սնանկանում է»: «Կապիտալը» «Նաիրիտի» աշխատանքների վերակազմակերպման ուղղությամբ ընթացող գործընթացներում «դիրքորոշման 180%-ով փոփոխություն» է որակել այն, որ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել երաշխիքներ տրամադրել, չի բացառել, որ «հանդես կգա որպես ներգրավվելիք վարկի միջնորդ» ու նաև հռետորական հարց ուղղել` «կառավարությունը կոծկո՞ւմ է «Նաիրիտի» մութ գործարքը»:
«Առավոտը» հրապարակել է երիտասարդ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի` թերթին ուղարկված նամակը և դիմել կառավարություն` քննարկելու «տղայի տարկետման հարցը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ