Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 11 հունիսի 2011

Մի ասուլիսի առիթով

Օրվա մամուլը հետևողականորեն լուսաբանել է երեկվա կառավարության նիստը. «Բուհերի պատվերով տեղերը կավելացվեն» և «Գորիսը զբոսաշրջության կենտրոն` հին քաղաքով, ժայռափոր համալիրներով, քերծերով» («Հայաստանի Հանրապետություն»), «Խրախուսում ազգային բանակում ծառայած ուսանողներին» («Ազգ»), «Պետպատվերով ուսման տեղեր կավելացվեն բանակից զորացրվածների համար» («Հայացք»), «Զորացրվածներին անվճար» («168 ժամ»), «Պոպոլիստակա՞ն» («Հայկական ժամանակ»): Առանձնակի հետաքրքրությամբ լրատվամիջոցներն անդրադարձել են նիստի ընթացքում «Նաիրիտի» շուրջ ծավալված քննարկմանը, որն ընթանում էր հընթացս նախագահական նստավայրի մոտ հավաքված գործարանի աշխատակիցների մի մասի դժգոհության արտահայտման և որի պատճառը, «Ազգի» տեղեկացմամբ, «դարձյալ աշխատավարձի պարտքերն էին»: «Ծուխն առանց կրակի չի լինում» գրել է «Կապիտալը» և հավելել իր կարծիքը, թե «Նաիրիտի» շուրջ հարցերը շարունակում են անպատասխան մնալ»: Անդրադառնալով թեմային «Հայացքը» նշել է. «Նաիրիտի» աշխատակիցները բողոքում են, վարչապետը` հորդորում թափանցիկ աշխատել»: «Հրապարակը» (նաև «Հայկական ժամանակը») տեղեկացրել է, թե չնայած հայտարարությանը, որ «կառավարության նիստից հետո տեղի կունենա Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ասուլիսը, այն այդպես էլ տեղի չի ունեցել, «Երկիրը» հարցրել` «Բա ո՞ւր մնաց թափանցիկությունը»:
«Կապիտալի» հետ զրույցում Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադարձել է գյուղատնտեսության հիմնահարցերին և կարծիք հայտնել, թե «Այս տարի գները հավանաբար կիջնեն»: «168 ժամը» մռայլ կանխատեսում է կատարել, թե գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլերը «դժվար թե էական դեր խաղան ոլորտը ոտքի կանգնեցնելու համար», նաև փորձել գյուղացիներին վարկերի տրամադրման հիմնախնդիրները օղակել-կապել գալիք ընտրությունների ու... «ընտրակաշառքի» հետ»: Գյուղոլորտի հիմնախնդիրներին անդրադարձել են նաև «Երկիրը» («Ամեն խաղ խաղացել էին, հիմա էլ...»), «Առավոտը» («Կարկուտը սնանկացրել է շիրակցիներին»), «Հայաստանի հանրապետությունը» (:Գները չեն նվազում կարկուտի պատճառով, խաղող մթերողները վերջապես մարել են գյուղացիների անցած տարվա պարտքը»):
«Առավոտը» հրապարակել է «Հայելի» ակումբում ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանի գնահատականները կառավարության գործունեության վերաբերյալ», «168 ժամը» ( նաև «Հայկական ժամանակը») փոխանցել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարությունը, որ «Doing business-2012»-ում Հայաստանն իր դիրքը կբարելավի 5-6 կետով և իր հանգույն որակել` «Ամեն ինչ` հանուն ցուցանիշի»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ