Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 16 հունիսի 2011

Քննադատության գինը

«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է ՀՀ պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ Երևանում կազմակերպված միջոցառումներին նշելով, որ դրանք նաև «ազգային համերաշխության ու ազգային հզորության յուրօրինակ դրսևորում էին»: «Հրապարակի» արձագանքը խորհրդանշական օրվան ու անցկացված միջոցառումներին չափազանց հոռետեսական է. թերթը նախ զարմանք է հայտնել, որ հանդիսավոր երթը առաջնորդել են Հայաստանի «իրական պարծանք Լևոն Արոնյանն» ու Նազիկ Ավդալյանը, փոխանցել այս օրերին Լոնդոնում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը տոնական օրվա առիթով, հետո էլ եզրակացրել, թե իբր «Պետությունը կործանում են, սիմվոլները` փառաբանում»: Մեծ Բրիտանիա վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցին անդրադառնալով, «Հայկական ժամանակը» ի մասնավորի նշել է հայ գործարարների հետ վարչապետի հանդիպման մասին, մի այլ հրապարակման մեջ փոխանցել նաև BBC-ին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանի հայտարարությունը «Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնություն ձեռք բերելու» վերաբերյալ: Կառավարության ղեկավարի այցին անդրադարձել են նաև «Ժամանակը» («Փրկօղա՞կ, թե՞ Բերմուդյան եռնակյունի») և «168 ժամը» («Իմիջդ օրհնյալ լինի»): «Կապիտալը» տեղեկացրել է, որ երեկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Նաիրիտ գործարանի կառավարման օպերատորի ընտրության «հետաքրքրությունների հայտերի» ներկայացման վերջնաժամկետը երկարացրել է մինչև հունիսի վերջը, և որ ըստ նախարարության լրատվական ծառայության` «գալիք շաբաթ նախարարը «Նաիրիտի» թեմայով ասուլիս կհրավիրի»: Թեմային անդրադարձել է նաև «Հայկական ժամանակը»` «Անհետաքրքիր «Նաիրիտ»:
Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կողմից արված հայտարարությունները «Ժամանակին» դրդել են խորհրդածելու, թե բարձրաստիճան պաշտոնյան «ինչ էր իրականում ուզում հասկացնել»: «168 ժամը» կարծիք է հայտնել, թե իբր «Արթուր Ջավադյանի... ասուլիսից պարզ երևաց, որ մեր իշխանություններն այնքան էլ անկեղծ չեն, երբ ասում են, որ ցանկանում են գյուղացուն օգնել», և ճգնել է ապացուցել սույն «վարկածը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ուշադրության է հրավիրել հանցավորության աճի վերաբերյալ վիճակագրական տվյալները:
«Առավոտում» Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադարձել է գյուղացիական տնտեսությունների վարկավորման աջակցման պետական ծրագրին և հայտարարել, թե «զարմացած է բանկերի խարդախություններից», «այդպես էլ չի հասկանում, թե ՀԲ և IFAD-ի գումարները ինչ ճարպկությամբ բանկերը յուրացրին»: «Հայոց աշխարհը» նշել է, թե «Հայկական ապրանքը դուրս է մղվում վրացական շուկայից», «Երկիրը» փոխանցել է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գագիկ Վաղարշակյանի կարծիքը, թե «ՀԱՄԿ-ի նախագահը սպառել է իրեն», նաև անդրադարձը արհմիության հիմնախնդիրներին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ