Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 21 հունիսի 2011

Ակտիվացման տոկոսը

Տնտեսական ակտիվության մայիսյան 9.9 տոկոս աճը «Կապիտալին» և «Հայկական ժամանակին» դրդել է օգտագործել նույն արտահայտչամիջոցը` «Կովկասյան վագրը վերադառնում է»: Թերևս, մեկնաբանությունն է տարբեր: Ավելի հեռուն են գնացել «Ժամանակը», ըստ որի «ԱՎԾ-ն չի կարողանում թաքցնել կառավարության քաղաքականության անարդյունավետությունը», «168 ժամը», որը նույնպես արձանագրում է, թե «Թվանկարչությունը կատարելագործվում է», իսկ «Իրավունքը» չի կարողանում թաքցնել զարմանքը` «Էս տնտեսությո՞ւնն ինչու «կատաղեց»: Ակտիվության աճը հանգիստ են ընդունում «Ազգը» («Տնտեսական ակտիվության աճը` 9.9 տոկոս.արտաքին առևտրի բացասական ակտիվությունը խորանում է») և «Հայոց աշխարհը» («Տնտեսական ակտիվությունը խորանում է, մայիսին այն հասավ 9.9 տոկոսի»):
«Կարծում եմ` ամեն ինչ հանգելու է հեղափոխության»,- պատասխանելով «168 ժամի» հարցին խորհում է Հրանտ Բագրատյանը և հընթացս կազմում մինչև օրս երկրի ունեցած 11 կառավարությունների «վարկանիշային աղյուսակը»:
«Հրապարակը» վերստին նայում ու տեսնում է վարչապետի դերակատարությունը «ՀՌԱԿ-ի ու ԱԴՀԿ-ի պառակտման գործում»` զուգահեռաբար մեջբերելով դեռ տարիուկես առաջ նույն մեղադրանքի առթիվ Տիգրան Սարգսյանի հերքումը: Այս անգամ ևս թերթի փորձագետը «ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ղեկավարն է»:
«Գոլոս Արմենիին» հոդված է գրել «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ խնդիրների մասին, մեկ այլ հոդվածում արձանագրել, որ հիպոտեքային վարկավորումը ավելի ու ավելի անմատչելի է դառնում:
«Առավոտը» ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից կարևորել է «աղբահանության և սանիտարական մաքրման մասին հարցը», իսկ «Հրապարակն» առաջին իսկ էջում տեղեկացրել, որ Երևանի գլխավոր ճարտարապետն «իրականացրել է այն առաքելությունը, որի համար նշանակվել էր այս պաշտոնին` անցկացրել է ՀՀ կառավարության շենքի բակում «թմբուկ» կոչվող հերթական այլանդակ կառույցի նախագիծը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ