Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 22 հունիսի 2011

Բուն և փոխաբերական իմաստով

Արտահերթ նիստի օրակարգից առայժմ գերակա ուշադրության է արժանացել աղբահանության հարցը. «Քաղաքական և կենցաղային աղբի մասին» («Ազգ»), «Կեղտոտում ես` գրպանդ լայն բաց արա» («Հայոց աշխարհ»), «Ազատել ՀՀ-ն քաղաքական աղբից» («Հայկական ժամանակ»), «Աղբը օրենքի ուժ կստանա» («Կապիտալ»): Այս թերթը, անդրադառնալով գնաճի խնդրին, հիշեցնում է «հայկական տարբերակը», երբ «նավթի և բենզինի համաշխարհային շուկայում 1.5 ամիս տեղի ունեցող գների նվազումը Հայաստանի ներքին շուկայում հանգեցրել է... «գների աճի»: «Ազգը» հիշատակում է մյուս թանկացումները` մետրոյի ուղեվարձը ու ևս մեկը` «սողացող թանկացումը», որը վերաբերում է ավտոմեքենաների կայանատեղիների վարձավճարի զգալի ավելացմանը: «Գնանկման միտում չկա»,- ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի ձևակերպմամբ թեման եզրափակում է «Հայացքը» և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փորձագիտական օգնությամբ նկարագրում գյուղատնտեսության վիճակը` «Գյուղացին` անհող, անհույս, անապագա»: «ՀԺ»-ն իր հերթին կասկածում է նույնիսկ գյուղացիներին հատկացված վարկերի սուբսիդավորման կառավարության ծրագրի հաջողությանը` «Վարկերի քողի տակ»: «Իրավունք-հետաքննությունը» վերահսկիչ պալատի նյութերի հիման վրա մատնանշում է, թե «Ո՞ւմ են հարստացնում հայաստանյան հանքերը»:
Մի բացահայտում էլ անում է «Կապիտալը». պարզվում է, որ բազմահարկ շենքերի վերելակները նորոգելու միջոցներ կան, «պարզապես դրանք օգտագործվում են այլ նպատակներով»: «Ազգը» նույնպես զբաղվում է բացահայտմամբ` հոդվածի նյութ դարձնելով այն հարցը, թե «Ի՞նչ նոր արտադրություն են ստեղծել ԱԱՀ վճարման հետաձգման արտոնություն ստացած ընկերությունները»: Արդյունքը տպավորիչ է. արտոնություն ստացած 15 ընկերությունների 16 ներդրումային ծրագրերից սպասվում է 59 մլրդ ներդրում, ստեղծված 954 աշխատատեղին գումարվելու է ևս 1686-ը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ