Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 24 հունիսի 2011

Խոսրովի անտառը վերագտնում է իր դեմքը

«Ազգը» կարևորել է, որ կառավարության երեկվա նիստում ուժը կորցրած են ճանաչվել Խոսրովի անտառի տարածքում արգելավայրի ստեղծմանը միտված մի քանի որոշումները և «արգելոցին է վերադարձվել 128 հա տարածքը», նաև հույս հայտնել, որ «հետագայում ևս բնապահպանական խնդիրների վերաբերյալ... մտահոգությունները հաշվի կառնվեն»:
Թեմային անդրադարձել են «Հայացքը» («Կառավարությունն ուղղել է սխալը»), «Երկիրը» («Գիլանում վերականգնվել է արգելոցային ռեժիմը»), «News.am» էլեկտրոնային կայքը, որի հետ զրույցում «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը ողջունել է որոշումը, նաև հորդորել, որ տարածքում գոյություն ունեցող «անավարտ շինության կարգավիճակը պետք է հստակ համապատասխանի արգելոցի կանոնադրությամբ սահմանված պահանջներին»: Կառավարության երեկվա նիստի մանրամասները ներկայացրել են նաև «Երկիրը» («Օրե՞նքն է, որ...»), «Առավոտը» («ՓՄՁ զարգացման համար նոր օրենք հարկավոր չէ»), մի այլ հրապարակմամբ` «Ազգը» («ԱԱՀ վճարման արտոնություն նոր ներդրումային ծրագրերին»):
«Իրավունքը» արձագանքել է «տնտեսության ներքին սպասումների» վերաբերյալ ԿԲ գնահատումներին, դրանք որակել «բավականին տարողունակ», նաև հավելել, թե «Բյուջեի կատարման ընթացքն էլ գլուխ գովելու տեղ չի թողնում», «ՀՀ պետբյուջեն նվազում է», գրել է «Հայկական ժամանակը», ներկայացնելով իր դիտարկումները ՀՀ ֆինանսների նախարարության երեկ հրապարակած` այս տարվա առաջին հինգ ամիսներին պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների տեղեկացվածության վերաբերյալ, նաև պնդել, թե իբր իրականում «մուտքերը չեն աճել, իսկ գնաճը հաշվի առնելով` նույնիսկ նվազել են»: «Ժամանակը» հավելել է, թե ըստ ԿԲ վերլուծությունների` «ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության և սպառողների վստահության բարելավման ակնկալիքների ֆոնին գործարարները ավելի վատատեսորեն են տրամադրված ապագայի հանդեպ»: «Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, թե «սուպերմարկետները դուրս են մղում կրպակներին», «առևտուրը կենտրոնանում է խոշորների ձեռքում» և «անշարժ գույքի գները շարունակում են նվազել»:
«Հայաստանի զրուցակիցը» անդրադարձել է սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրներին, Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերաբերյալ վերջին շրջանի հրապարակումներին և եզրակացրել, թե «սննդամթերքի անվտանգության հսկողության համակարգի վերակազմավորումն ընդամենը ղեկավարների փոփոխության է հանգեցրել»: «Իրավունքը» ակնհայտ է համարել, որ վերջին շրջանում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացել է, նաև ակնկալել, որ հանձնաժողովը «կշարունակի իր որդեգրած արդյունավետ քաղաքականությունը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ