Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 25 հունիսի 2011

«Տղամարդ եմ՝ խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գա»

«Հրապարակը» անսքող հիացմունքով է պատմում, թե ինչպես Հրանտ Բագրատյան-Տիգրան Սարգսյան դատական վեճի արդյունքում ՀՀ նախկին վարչապետը երեք տարվա ընթացքում «մոտ 4 միլիոնի տույժ ու տուգանք է վճարել», սակայն այդպես էլ չի կատարել դատարանի պահանջը և ներողություն չի խնդրել Տիգրան Սարգսյանից՝ «Կվճարի, բայց չի «կոտրվի»»։
Տիգրան Սարգսյանն էլ հերթական անգամ երեկ այցելել է «Դիջիթեք բիզնես» ամենամյա համաժողով, որի մեկնարկը լայնորեն լուսաբանել են լրատվամիջոցները՝ «ՏՏ-ն տնտեսության արտադրողականության հիմքում» («Հայաստանի Հանրապետություն»), «Հերթական «Դիջիթեքը». ՏՏ ընկերությունները բացել են ցուցափեղկը» («Կապիտալ») և այլն։
Կառավարության հաջորդ նիստն արտագնա է և տեղի է ունենալու Վայոց ձորի մարզում։ «Հայոց աշխարհը» հարցազրույց է արել ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ, ով հերթական այցով այս մարզում էր՝ «Առաջնային հիմնահարցերից մեկը քաղաքաշինությունն է»։
Իսկ ամենաստվար մամուլը «հավաքել է» Էկոնոմիկայի նախարարը, ում երեկվա մամուլի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները. «Արդյունաբերությունը դառնում է տնտեսության շարժիչ ուժը» («Ազգ», «Հայոց աշխարհ»), «Շարժիչը հայտնաբերել են. արդյունաբերական բումին սպասելիս» («Կապիտալ»), «Իրական հատվածի թռիչքն իրակա՞ն է» («Գոլոս Արմենիի»), «Մի քիչ էլ համբերություն... և աշխատավարձը կբարձրացնեն. էկոնոմիկայի նախարարը խոստանում է» («Հայացք»)։ Տիգրան Դավթյանի լավատեսությունը չի վրիպել նաև «168 ժամի» աչքից՝ «Լավատեսների երկիր Հայաստանը»։ Վայրիվերո և հախուռն քննադատության ոլորտում իր հպարտ միայնությունն է վայելում «Հայկական ժամանակը»՝ ՀՀ պետբյուջեի ծախսերի մասին հրապարակած տեղեկանքում նկատելով «մի ուշագրավ տվյալ», որը թերթին հնարավորություն է տվել կրկին ու կրկին հավաստել նույնը՝ «... կառավարության ծրագրերը, որոնք ծախսեր են պահանջում, ճիշտ ծրագրեր չեն...»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ