Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 28 հունիսի 2011

Կրիտիկական զանգվածը և ոսկեղենիկ մայրենին

«168 ժամը» սկսել է տպագրել ՀՀ վարչապետի հետ երեկ կայացած հարցազրույցը, որի առաջին հատվածը նվիրված է քաղաքական խնդիրներին` «Հանրապետականը կազմակերպվում է ժողովրդավարակա՞ն սկզբունքներով»: Հարցազրույցի տնտեսական հատվածը կարող ենք կարդալ հաջորդ համարում: Սակայն թերթը չի համբերել և ինքնուրույնաբար ձեռնամուխ է եղել հանգամանորեն ներկայացնել երկրի «տնտեսական անցուդարձը»` տեղին չհամարելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը` «Արդյունաբերական «բումի» փուչիկը»: «Իրավունքն» ավելի հեռու է գնացել` նախարարի մամուլի վերջին ասուլիսում նկատելով նույնիսկ ինքնագովության որոշ տարրեր` «Լոպազությունը որպես տնտեսական աճը «խթանող» գործոն»:
Նշելով, որ կառավարությունը մինչև օրս չի կատարել Լոռու մարզում 2009թ. հակակարկտային 5 կայան կառուցելու խոստումը, «Հրապարակը» դիմել է ընդհանրացման` «Գյուղացին դադարել է հավատալ կառավարության սուտ խոստումներին»: Նույն մարզի բարձրագույն կրթությամբ գործազուրկների առկայությունն է փաստել «Առավոտը»` իբրև տեղեկատվական առիթ օգտագործելով Վանաձորի մանկավարժական ինստիտուտի սաներին ՀՀ վարչապետի դիպլոմներ հանձնելու արարողությունը: «Գոլոս Արմենիին» ավելի արմատական կարծիք է հատնում` հավաստելով, որ երկրի չորս` Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի և Արագածոտնի մարզերի բնակչության առջև ծառացած խնդիրներից գլխավորը գործազրկությունն է: Մինչ մի շարք թերթեր, այդ թվում` «Ժամանակը» («Ներիշխանական պայքար գետնի վրա ու գետնի տակ»), «Երկիրը» («Կատարյալ օրենքն էլ չի օգնի»), լուսաբանել են ընդերքի օգտագործման հարցերին նվիրված երեկվա բանավեճը, նույն «Գոլոսը» փոխանցել է պրոֆեսոր Սուրեն Բաբայանի համոզմունքը, թե «սթափ և պրոֆեսիոնալ մոտեցումը սկզբունքորեն կփոխի ոլորտում ստեղծված իրավիճակը»:
«Ժամանակը» տեղեկացնում է, որ «Նաիրիտի օպերատոր կհայտարարվի «Սավեքսը», վերջինս համաձայնել է Եվրազէսի վարկով մարել միջպետական բանկի վարկը», իսկ «Կապիտալը» զարգացնում է իր այն միտքը, թե «Զարգացման գործակալությունը իրեն չի գտնում»` «Ոչխարներից դեպի մանրաթել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ