Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 29 հունիսի 2011

Զարմանազան

«Իրավունքի» զարմանքն է հարուցել այն, որ ՀՀ վարչապետը ներողամտությամբ է վերաբերվում Էրեբունու նախկին թաղապետի «միտումնավոր» մոռացկոտությանը. «... մի՞թե Տիգրան Սարգսյանը համարում է, որ իր անունը կամ ազգանունը կարող են չհիշվել, այն էլ` հարազատ ՀՀԿ-ի միջավայրում»: Վարդան Բոստանջյանն էլ համոզված է, որ «ներքաղաքական դաշտում անհերքելի առաջատարները Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են» և ձախողման են դատապարտված «ամենազանազան հնարամիտների»` երկու կուսակցությունների միջև լարվածություն առաջացնելու ջանքերը: Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսությանը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամը կարծիք է հայտնել, որ «առավելագույնը, ինչ կարող է անել ՀԱԿ-ը, հրատապություններ մատնանշելը պետք է լինի» («Հայոց աշխարհ»): Այս ձևակերպմանը կտրականապես համաձայն չէ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը, ով ընթերցողին հանգամանորեն պարզաբանում է ՀԱԿ առաջնորդի «իրական քաղաքականության» բուն էությունը` հընթացս պատասխանելով բազմաթիվ «ինչուների»:
Թե´ «ՀԺ»-ն, թե´ «Կապիտալը» արձանագրում են դրամի վերջին օրերի ամրապնդումը, ինչը «ՀԺ»-ի կարծիքով «ծանր ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա», իսկ «Կապիտալի» վարկածով «ուժեղ դրամը չեզոքացնում է արտաքին շուկաներից եկող գնաճային ռիսկերը»: «Ժամանակը» երկրի տնտեսական վիճակը դիտարկում է պատմական ավելի երկար ժամանակամիջոցի համատեքստում` խորանալով մինչև 2003թ.: Սակայն թերթի սկզբնավորման օրից ձևավորված դիրքորոշումը դրանից էապես չի փոխվում` «Հայաստանը վերջին 2-3 տարիներին գնալով հետ է մնում աշխարհից, իսկ կյանքը Հայաստանում էականորեն դժվարանում է (թանկանում է)»:
«ՀԺ»-ն լսել է կառավարության նախորդ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի զգուշացումը կառավարության անդամներին, որ ձեռնպահ մնան բյուջեի միջոցներով առանց մրցույթի ապրանք և ծառայություն ձեռք բերելուց և հոդված նվիրել այդ խնդրին` «Ախպերական աղբյուրներ»: «Կապիտալին» մտահոգել է մեկ այլ թեմա` թե ինչպես մեծ էներգածախսի պատճառով փակվել է հայկական ցեմենտի ճանապարհը դեպի արտաքին շուկաներ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ