Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 6 հուլիսի 2011

Սատանայի կերպարը մամուլում և ոչ միայն…

«Իրավունք-հետաքննության» զարմանքը բռնել է այն փաստից, որ «Հայաստանի վարչապետին քննադատությունից պաշտպանում է Ֆինլանդիայում ապրող մի սատանիստուհի», որն «հայտնաբերվել է»… Տիգրան Սարգսյանի բլոգում և «որպես սեփական կայք մատնանշել սատանիստական ռեալ կազմակերպության կայքը»: «Առավոտն» իր հերթին պարզել է, որ ամերիկաբնակ հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն սատանիստ չէ, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, չի փոխել դավանանքը, «քրիստոնյա հայ է, պարզապես մասոն է» (ի դեպ, մասոնական համաժողովը, որը Երևանում, ըստ մամուլի, տեղի էր ունենալու հուլիսի սկզբին, «Իրավունք-հետաքննության» հաղորդմամբ տապալվել է, քանի որ «իշխանությունները, բարեբախտաբար, նրանց վերաբերվում են վերապահումներով»): Նույն «Իրավունքը», վկայակոչելով նույն սոցիալական կայքերը, հայտնում է, որ «աղանդավոր է դարձել տաղանդավոր երգիչ» Գոռ Սուջյանը:
Մամուլը ուշադիր հետևում է ՀՀ վարչապետի կուսակցական գործունեությանը: «Ժամանակը» դրան դեմ չէ, բայց ուզում է, որ նա դրանով զբաղվի «ոչ Հայաստանի տնտեսության և բիզնես միջավայրի հաշվին, այլ թող հրաժարական տա ու գնա իր համար անդամատոմսեր բաժանի ինչքան սիրտն ուզում է…»: «Առավոտի» դիտարկմամբ մեկ այլ կուսակցական՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Կապանում ռուսական գիմնազիա ստեղծելու մտադրության համար կուզենար Սյունիքի մարզպետին քննադատել, բայց չի արել՝ «կուսակցական համերաշխությունից ելնելով»: Նույն թերթի տեղեկացմամբ նույն քաղաքում «տապալվել է «Աջակցություն «Երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը, որի մեկնարկից 9 ամիս է անցել, սակայն բնակարանների վայրում առայժմ միայն փոս է…»:
«Հրապարակը» գրում է, որ «Կայարանամերձ տնակների բնակիչներին վտարում են»: Խոսքը վերաբերում է երկաթուղու գծի մոտ տեղադրված տնակների տեղահանմանը, որին ձեռնամուխ է եղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն.«Բնակիչներն այս խնդիրը բարձրացրել են Հայաստանի նախագահի, վարչապետի մակարդակով», բայց նրանց խնդրանքը մերժվել է:
Մամուլը լուսաբանել է ՀՀ վարչապետի այցը Սևան՝ «Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհը՝ ապահով երթևեկության համար» («ՀՀ»), գրել, թե «Ինչպես համաչափ զարգացնել Երևանն ու մարզերը» («Ազգ»), արձանագրել գնաճի մակարդակով Հայաստանի դիրքի բարելավումը («Հայոց աշխարհ»):
ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովի ընդունած հայտարարությունից «Առավոտն» առանձնացրել է Հայաստանին վերաբերող դրույթները՝ «Առաջնահերթը ընտրություններին պատրաստվելն է»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ