Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 7 հուլիսի 2011

Ֆորբսի դիլետանտ գնահատականը...

Վերջին երեք տարվա ՀՆԱ-ի և գնաճի վերլուծության հիման վրա Forbes պարբերականի եզրակացությունը, թե Հայաստանը «ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցուցակում» հայտնվել է երկրորդ հորիզոնականում, «Ազգը» գնահատել է «դիլետանտ գնահատական», փաստել, որ «չեն ներկայացվել.. ապացուցող տվյալներ» և որակել «ցուցակ, որից քաղաքական պատվերի գարշելի հոտ է փչում»: «Երկիրում» ՀՅԴ-ական խորհրդարանական Արա Նռանյանը նշել է, որ` «որքան էլ քննադատենք կառավարությանը», այնուամենայնիվ, «Հայաստանի տնտեսությունը բոլորովին էլ աշխարհի վատագույն երկրորդ կամ երրորդ տնտեսությունը չէ»: Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Ֆորբսված Հայաստան»), «168 ժամը» («Տարածաշրջանի վատագույն տնտեսությունը»), «Ժամանակը» («Ֆորբսը», տնտեսությունն ու իշխանությունը») և «Առավոտը», որ փոխանցել է գործարար Միխայիլ Բաղդասարովի զարմանքը, թե «հեղինակավոր պարբերականը... որտեղի՞ց է վերցրել այդ տվյալները»:
«Հայոց աշխարհի» փոխանցմամբ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է ընդունել առաջիկա երեք տարիների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը նշում է, թե կառավարությունն ինչ տնտեսական ու ֆինանսական ակնկալիքներ ունի նշված ժամանակահատվածի համար: «Ժամանակը» կարծիք է հայտնել, թե իբր «ներկա կառավարությունը «գիտելիքահեն տնտեսություն» արտահայտությունը դարձրել է դրոշ, մինչդեռ նման «տնտեսության ստեղծման ճանապարհին» մեր երկիրը «տարածաշրջանում նախանձելի դիրք չունի»: «Հրապարակը» իր հանգույն հայտարարել է, թե իբր` «կառավարությունը տնտեսության, երկրի, ժողովրդի հետ բացարձակապես կապ չունի», նաև դիմել-հարցրել, թե «վերջապես` ինչո՞ւ եք ավելի վատ կառավարում, քան Բագրատյանն էր անում իր ժամանակին»: «168 ժամը» այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներին անդրադարձել է «Գնաճը «կտրում է» աճը» հոդվածում: Այլ հրապարակումներում թերթը վերստին արձագանքել է արտագաղթի թեմային և ապրանքների թանկացմանը, ի մասնավորի պատճառը համարելով արտահանումը: «Հայացքը» հայտարարել է, թե «թոշակառուները օրերով, ժամերով հերթ են կանգնում, իսկ ՎՏԲ բանկի ղեկավարությունը փորձում է արդարանալ»:
«Երկիրը», արձագանքելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հարցումների և դրանց արդյունքների հրապարակմանը, տեսակետ է հայտնել, թե այն «սովորաբար... քաղաքական ենթատեքստ է ունենում»` ուղղված «բացառապես քաղաքական խնդիրների լուծմանը»: Վերոնշյալ հարցումների վերաբերյալ հրապարակումներով հանդես են եկել նաև «Ազգը» («Ծառուկյանը` վարչապետ, Ծառուկյանը` նախագահ»), «168 ժամը» («24 հազար դոլար` ի պետս ԲՀԿ-ի», «Ով վճարում է, նա էլ պատվիրում է») և «Հայկական ժամանակը» («1 միլիո՞ն է տվել, թե` առյուծի նկարն է ազդել»): «Առավոտը» հիշատակել է հուլիսի 1-ին Վրաստանի և Ադրբեջանի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Վրաստանին տրամադրված 575 մլն դոլար վարկի մասին և նշել. որ Եվրամիությունը ժամանակին բացասական տեսակետ էր հայտնել այդ նախագծի կապակցությամբ, ԱՄՆ-ը հրաժարվել էր ծրագրի ֆինանսավորումից, այդուհանդերձ «մերժված» նախագիծը բարեհաջող կերպով կյանքի է կոչվում («Հերթական տնտեսական ապտակը»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ