Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 8 հուլիսի 2011

Արձագանքի տեսությունն ու պրակտիկան

«Ֆորբսի» վերլուծությունն ու Հայաստանի զբաղեցրած նախավերջին տեղը տնտեսության ամենավատ ցուցանիշներ ունեցող երկրների ցանկում մեծ արձագանք են տալիս մամուլում և պետական-քաղաքական շրջանակներում: Մեջբերվում է, մասնավորապես, ՀՀ ԱԺ խոսնակի արձագանքը. «Վարչապետը պետք է բացատրություն տա» («Հայացք»), «... ցանկացած նմանատիպ հայտարարության կառավարությունը պետք է արձագանքի» («Իրատես դե ֆակտո»): Կառավարությունից իսկապես արձագանքել են միանգամից երկու` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները: Այդ ամենը տպագիր մամուլում դասդասվել է հետևյալ կերպ. «Յո երթաս, Հայաստան», «Հասնել և անցնել Մադագասկարից» («Իրավունք»), «Ֆորբսի» վերլուծիչը Հայաստանի վրա «գրազ է գալիս» («Հայոց աշխարհ»), «Հայաստանը «Forbes»-ից հաշիվ է պահանջել. էկոնոմիկայի նախարարը մի բան է ասում, ֆինանսների նախարարը` մեկ այլ բան» («Առավոտ»), «Երբ ճռռում է սելվորը» («Երկիր»), «Տխուր ռեկորդ», «Ֆինանսների նախարարը քննադատել է Forbes-ի վարկանիշը» («Դելովոյ էքսպրես»):
Եվ քանի որ ՀՀ ԱԺ նախագահը երեկ Գյումրիում չի սահմանափակվել լոկ «Ֆորբսի» թեմայով, մամուլը առատորեն մեջբերում է նրա մյուս մտքերը ևս. «Մենք պատրաստ ենք երկխոսելու, ՀԱԿ-ի սպառնալիքներն էլ ի սկզբանե դատապարտված են անհաջողության», «Ո՞նց կարող է երկրի վարչապետը նպաստի, որ մարդիկ արտագաղթեն երկրից» («Առավոտ»), «Ցուցակը ես չեմ գլխավորելու, ոչ էլ ձեր իմացած մարդը» («Հրապարակ»): Այս թերթը «ցուցակին» մեկ այլ հոդված էլ է նվիրել` «Փորձենք գլխի ընկնել», ինչպես նաև խմբագրի սյունակում արծարծել է արտագաղթի թեման:
Հաջորդ իրադարձությունը, որին պատշաճ ուշադրություն են դարձրել թերթերը, ֆինանսների նախարարի և ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարի մամուլի համատեղ ասուլիսն է` «200 մլն դոլար Համաշխարհային բանկից առաջիկա երկու տարում» («Ազգ»), «Ջուր տվեք և քիչ ստեք» («Հայկական ժամանակ»), «ՀԲ-ն աջակցում է Հայաստանի տնտեսությանը» («Հայոց աշխարհ»):
Թերթերը կարևորել են կառավարության երեկվա նիստը և մանավանդ վարչապետի ներածական խոսքը` «Տիգրան Սարգսյանը արձանագրեց դրական արդյունքներ» («Ազգ»), «Մեր խստապահանջ ու հետևողական վարչապետը» («Երկիր»):
«Առավոտը» Վանաձորի «Քիմարդի» աշխատանքի վետերանի շուրթերով ահազանգել է ձեռնարկությունում ծավալված թալանի մասին, «Իրավունքը» փոխանցել Շիրակ Թորոսյանի բացատրությունը, թե ինչու է կառավարությունից «անհետացել» Ջավախքի հետ կապերի վարչությունը, ինչպես նաև ավտոմեքենաների տեխզննման վճարը կայաններից բանկեր փոխադրելն անվանել «Մեծ ռեկետ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ