Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 13 հուլիսի 2011

«Դուն գովական...»

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանի վկայությամբ, որ փոխանցում է «Ժամանակը», մարզպետը հրաժարականի դիմում չի գրել, այլ մեկ ամսով գնացել է արձակուրդ: Ահա Խալաթյանի բնութագրումներից մի քանիսը. «Մարզպետը այնպիսի մարդ է, որ չի վարկաբեկվի երբեք: Նրա անվան շուրջ ոչ կոռուպցիոն, ոչ այլ աղմկահարույց դեպքեր չեն արձանագրվել: Նա գործին գիշեր-ցերեկ նվիրյալ մարդ է», «... նա հենց այնպես հրաժարական չէր տա», «Քոչարյան Արամը` որպես մարզպետ և որպես Հանրապետական կուսակցության անդամ, բավականին ազնիվ է գործել»: Իբրև ասվածի ապացույց բաժնի պետը պատմում է, որ ԶԼՄ-ներից մեկն իրեն զանգահարել և առաջարկել է «մի մեծ գումարի դիմաց մարզպետի նկարը տպել, լավ հոդված գրել»: Ազնիվ մարզպետն հրաժարվել է` «... մենք ինչքան անավարտ շինություններ ունենք: Մեկին կօգնենք» (այդքան գումար ունենալու դեպքում): Հոդվածի վերջում նշված է, որ Սամվել Խալաթյանը նոր մարզպետի հավանական թեկնածուներից է: Կադրային մյուս հարցը, որն արծարծել են «Հրապարակը» և «ՀԺ»-ն, վարչապետի երեկվա որոշումն է, որով պաշտոնից ազատվել է Գրիգոր Գրիգորյանը. «ըստ որոշ տեղեկությունների նա տարաձայնություններ է ունեցել գյուղատնտեսության նախարարի հետ»:
«Ֆորբսը», վարչապետի հնարավոր պաշտոնանկությունը, ԱԺ խոսնակի կարծիքը, իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը և այլ հարցեր մեկ փոքրածավալ հոդվածում փորձել է մատուցել «ՀԺ»-ն` հընթացս շփոթելով ճիշտն ու սխալը (վարչապետն, իբր, առ այսօր հրապարակայնորեն չի արձագանքել «Ֆորբսի հոդվածին): Այդ դրվագում անաչառություն է ցուցաբերել «Հրապարակը»` մեջբերելով վարչապետի արձագանքը Դոնի Ռոստովում: «Երկիրն» ու «Առավոտը» լուսաբանել են Վազգեն Սաֆարյանի և Հարություն Մեսրոպյանի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ չի շրջանցվել նաև «Ֆորբսի» թեման:
Չնայած «ժամանակին հերքվել է» Երևանի քաղաքապետին իբր վարչապետի պաշտոնն առաջարկելու լուրը, սակայն «Իրավունք հետաքննությունը» նորոգում է այն` «պարոն Կարապետյանին դիմելով մի փոքր վերաձևակերպված հարցով»: Քաղաքապետը կրկնում է պաշտոնաթողությունից հետո «մասնավոր բիզնեսում» աշխատելու իր նախկին մտադրությունը: «Առավոտը» , համառոտ վերապատմելով «Գոլոս Արմենիի» խմբագրությունում ՀՀ նախագահի ասածը, եզրակացնում է, որ «Սերժ Սարգսյանը գոհ է Տիգրան Սարգսյանի կառավարությունից` չնայած գործադիրի դեմ վերջին շրջանում մամուլում սկսված արշավին և նրան պաշտոնանկ անելու մասին համառորեն շարունակվող խոսակցություններին»:
Ահա մի քանի այլ հրապարակում` մեկ տողով. «ՀԺ»-ի «հավաստի տեղեկություններով» Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազը», «Հրապարակը» իր հերթին հարցնում է` «Նաիրիտն արդիական գործարանի փոխարեն ջարդոնի՞ է վերածվում», «Հայոց աշխարհը» գրում է «ՀՀ-ում ընդերքի նախարարության անհրաժեշտության մասին», «Ժամանակը» Վրաստանի հարկային բարեփոխման օրինակով ապացուցված է համարում այն միտքը, որ «հարկային դրույքաչափերի իջեցումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների կտրուկ աճի»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ