Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 14 հուլիսի 2011

«Forbes»-ի բացահայտումները կասկածանքի տեղիք են տալիս

«Արմենպրեսը» այս վերնագրով ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարության վերլուծությունը: Հարցի վերաբերյալ հիմնավոր գնահատականներ է տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ («Հայաստանը` կայունացման միջավայրում», «Մինչև տարեվերջ կգործեն 20 նոր ձեռնարկություններ»): Այս ամենի մասին տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետությունը», ներկայացնելով արտասահմանյան ամսագրի աղմկահարույց գնահատականների մեթոդաբանության սխալները, ինչի հետևանքով աղավաղվել է իրական պատկերը:
Սակայն, տնտեսագիտական խորը վերլուծության առիթը մի կողմ թողնելով, հայրենի որոշ լրատվամիջոցներ անթաքույց հրճվանք են ապրում, համարից համար ըմբոշխնելով «Forbes»-ի խոհանոցի կասկածելի համ ու հոտ ունեցող ուտեստը: «Վստահ եք` դատի տվեք»- պնդում է «168 ժամը», «Մի հեռացեք. «Ֆիթչն» ու «Մուդիսն» ասում են` լավ եք ապրում»-հայտարարում է «Հրապարակը», ապա շարունակում` «Ըստ վարչապետի` նույնիսկ Հունաստանից ենք առաջ»: «Forbes»-ի հրապարակումը «168 ժամ»-ի համար նույնիսկ առիթ է հանդիսացել «ճանապարհորդել» Մադագասկարում:
«Երկիրը» «Forbes»-ի հրապարակման շահարկումների մեջ ուղղակիորեն կապ է տեսնում հայաստանյան ներքաղաքական ինչ-ինչ անցուդարձերի հետ, հաղորդելով, որ թեմայի շարունակման դեպքում կարող են հրապարակվել պատվիրատուների անունները:
«Առավոտի» առաջնորդողում գլխավոր խմբագիրը ասում է, թե կոալիցիայի անդամ պատգամավորները մասնավոր զրույցներում ինչ ասես չեն խոսում վարչապետի և կառավարության մասին, բայց քանի որ ՀՀ նախագահն ակնհայտորեն վստահում և սատարում է Տիգրան Սարգսյանին, այդ քննադատությունը երբեք չի հնչում հրապարակավ: «Ժամանակը», սակայն, կարծում է, որ «ցամաքել է իշխանության ժամանակը սնուցող աղբյուրը», ժամանակը դադարում է առաջ գնալ: Չի դադարում, սակայն, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը («Դատեք նրան»- «Հայկական ժամանակ», «Վարչապետի գործողություններում «կրիմինալ» է՞լ կա»- «Առավոտ»): Իր «կարկառուն» դեմքերից մեկին պաշտպանող հայտարարությամբ հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսը. «Ինչպես կարող է Տիգրան Սարգսյանը ներողության ակնկալիք ունենալ»:
Ներկայացնելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա մամուլի ասուլիսի մանրամասները, «Առավոտը» միաժամանակ նշել է, որ նախարարը «հատուկ» անդրադարձել է «Նաիրիտի» խնդրին ու հայտարարել, որ «ոչ վարչապետը, ոչ ՀՀ որևէ քաղաքացի «Նաիրիտի» սեփականատերերի ցանկում չկա և չէր կարող լինել»: Մամուլի ասուլիսին իր անդրադարձում «Հայոց աշխարհը» գրել է, որ «գազի գինը չի փոխվել և չի փոխվելու, բայց մինչև հաջորդ տարվա ապրիլ», «Ազգը» հավելել է, որ «Նաիրիտի» գործարկման նպատակով «շուտով կսկսվեն գործարանի կառավարման բանակցությունները գերմանական CAC ընկերության հետ»: Թեմային անդրադարձել են նաև «Երկիրը» («Առաջընթաց` ըստ Արմեն Մովսիսյանի») և «Հայկական ժամանակը» («Ձախողեցի՞ր` մալադեց»):
«Ժամանակը» հրապարակումներից մեկում տեղեկացրել է, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը և իր հանգույն փորձել պարզաբանել «աշխատանքից հեռացնելու վարչապետի որոշման» պատճառները: «Երկիրը» հավելել է, որ նույն այդ պաշտոնում նշանակվել է Աբրամ Բախչագուլյանը:
«168 ժամը» գրել է, թե երևանյան մրգերի և բանջարեղենի վաճառասեղաններին «գները շարունակում են մնալ կայուն բարձր», նաև փոխանցել, թե բարձր գների վերաբերյալ թերթի առաջադրած հարցին ինչպես են արձագանքել գյուղնախարարությունում. «գյուղնախարարությունը գնային քաղաքականությամբ չի զբաղվում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ