Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 19 հուլիսի 2011

«Ականջդ բեր` ասեմ...»

Իբր Լոռու նախկին մարզպետն է վարչապետի «ականջին շշնջացել», որ գործող «մարզպետը մեկնել է ոչ թե Սանկտ Պետերբուրգ, ինչպես զեկուցել էր վարչապետին, այլ հանգստանում է Վրաստանում»: Եվ իբր նախկին մարզպետը, վայելելով վարչապետի հովանավորությունը, «մեծ շանսեր ունի» դարձյալ զբաղեցնելու մարզպետի աթոռը («Հրապարակ»): «Փոքր չեն համարվում նաև Արմեն Սարուխանյանի շանսերը» («Դե ֆակտո իրատես»):
«Հայաստանի Հանրապետությունը» լուսաբանում է վարչապետի այցելությունը Շիրակի մարզ` «Մարդկանց աշխատատեղերով ապահովելը կառավարության թիվ մեկ խնդիրն է»: «Հրապարակն» իր հերթին տեղեկացնում է, որ վարչապետն, իբր, Գյումրիում հանդիպել է սոցապ ծառայության տարածքային կառույցի պետին, ով փորձել է համոզել, որ ինքը որևէ առնչություն չունի Վազգեն Խաչիկյանի չարաշահումների հետ և այժմ նույնիսկ ՀՀԿ Գյումրու կառույցի փոխնախագահն է դարձել` «Խաչիկյանի «զոհերը» զեկուցագրե՞ր են գրելու վարչապետին»: Թերթի հարցերին պատասխանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և հավաստիացրել, որ «մինչև տարեվերջ մենք կունենանք բյուրեղյա համակարգ»: «Երկիրը» վարչապետի կողմից ՀՀԿ անդամատոմսերի հանձնումը «չարաշահում է համարում բարոյականության, էթիկայի տեսանկյունից»: Թերթը նաև տեղեկացնում է, որ ՀՀԿ Արթիկի գրասենյակի մոտ հավաքված` Մինասի որմնանկարները Գյումրուց տեղափոխելու դեմ բողոքող բազմությունն, իբր, վարչապետին դիմավորել է «Մինասը` մեզ, Հասմիկը` ձեզ» գրությամբ պաստառներով: «Առավոտը» նույնպես շոշափում է մշակույթի թեման` վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ գրասենյակի ֆինանսական աջակցությամբ տպագրված զեկույցը, որի քննարկումը տեղի է ունեցել ս.թ. հուլիսի 8-ին` «Հայաստանում մշակույթն անտեր է. մեր երկիրը իրական, բայց տխուր գույներով է ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում» (ի դեպ, կազմակերպության կայքում տեղադրված զեկույցը, ըստ թերթի, արդեն հանված է): Իհարկե, այս զեկույցը չի կարող մամուլի ուշադրությունը շեղել «Ֆորբսի» զեկույցից, որին հումորով կամ լրջորեն անդրադառնում են «Երկիրը», «Դե ֆակտո իրատեսը» և «Հրապարակը»:
Անսալով վարչապետի հորդորին` անպայման անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են ՀՀ-ում բիզնեսի փակմանը, «Առավոտը» ներկայացրել է մի այդպիսի դեպք` «Գործարարի գլխին «սարքել են» վերնագրով, ինչպես նաև անճշտություն հայտնաբերել կառավարության հաստատած «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն» փաստաթղթում` «Պարոն վարչապետ, Ձեզ խաբել են»:
«Դե ֆակտո իրատեսը» փոխանցում է դիլիջանցիների կարծիքը իրենց քաղաքը ֆինանսական կենտրոն դարձնելու վերաբերյալ. «Դիլիջանը Փարիզ են սարքում, բայց մե՞զ ինչ, հո մեր երեխեքը չեն աշխատելու էդ շենքերում»:
«Հայացքը» («Սանահինի վանքը կործանվում է») և «Առավոտը» («Սանահինը ուշադրության կարիք ունի») ահազանգում են, որ հուշարձանը անմխիթար վիճակում է:
«Առավոտը» տպագրել է ՏԲՎՏ կենտրոնի «Էլեկտրական ցանցերին միացումը` արդեն հստակ, արագ և մատչելի. կառավարությունը սա կարևորում է բիզնես միջավայրի բարելավման առումով» հոդվածը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ