Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 21 հուլիսի 2011

Հրապարակումների ուժը...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ միգրացիոն քաղաքականությանը նվիրված երեկվա խորհրդակցության մանրամասներին լրատվամիջոցների արձագանքը բուռն է, մեկնաբանությունները` տարաբնույթ: Ահա հրապարակումների վերնագրերը. «Զանգվածային արտագաղթ Հայաստանից չկա» («Հայաստանի Հանրապետություն»), «Պետք է կասեցնել արտագաղթի ընթացքը, այլ ճանապարհ չկա» («Հայոց աշխարհ»), «Միջոցներ ձեռնարկել` արտագաղթը կասեցնելու ուղղությամբ» («168 ժամ»), «Երբ Սերժ Սարգսյանը գիտե, թե ինչ է լինելու հետո» («Ժամանակ»), «Արտագաղթի թեման երբեմն ուղղակի շահարկվում է» և «Օգոստոսին կառավարությունը կներկայացնի միգրացիոն ոլորտի «Ազգային ծրագիր» («Ազգ»), «»Ո՞ւմ հայելին է ծուռ» և «Ծեծված թեմա» («Երկիր»):
«Ազգը», վկայակոչելով 2011թ. հունիս ամսվա Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ երեկվա հրապարակումը, գրել է, որ տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 2.3 տոկոս աճ: Թեմային անդրադարձել են նաև «168 ժամը» («Ինչպես դիվերսիֆիկացնել անկումը») և «Հայոց աշխարհը», ըստ որի «տնտեսական ակտիվությունը «պասիվանում է»:
«Քոչինյանը վերադառնո՞ւմ է». հարցրել է «Առավոտը», փոխանցելով իբր «շրջանառվող լուրերը» Լոռու այլևս նախկին մարզպետ Արամ Քոչարյանի «պաշտոնից ազատվելու» մասին: «Հրապարակի» և «Ժամանակի» փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ «դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը»: «Հայացքի» հետ զրույցում ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանը անդրադարձել է տնտեսության վիճակին և կարծիք հայտնել, թե Հայաստանում տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած «անկումն ավելի փոքր էր, քան այն ռեսուրսներն էին, որոնք միջազգային կառույցներից ներգրավվեցին տնտեսության մեջ», վարկային ռեսուրսների գերակշիռ մասն ուղղվեց... «բացառապես բանկային համակարգ», ինչի արդյունքում «բանկային համակարգը հարստացավ», սակայն «դրանից Հայաստանի քաղաքացին օգուտ չստացավ»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ