շաբաթ, 23 հուլիսի 2011
«Խոսքն է սկիզբն ամենայնի»
Լրատվամիջոցներն ուշադրությամբ հետևել են մտավորականների հետ վարչապետի երեկվա հանդիպմանն ու այնտեղ արտահայտված մտքերին: Ահա վերնագրերը. «Առաջնահերթ է ազգագրական և ժողովրդագրական խնդիրների լուծումը. միգրացիոն բացասական հաշվեկշիռը նվազեցնելու նպատակով կառավարությունը կիրականացնի համապատասխան ծրագրեր» («Հայաստանի Հանրապետություն»), «Մտահոգվե՞լ, թե՞ ոչ» («168 ժամ»), «Արտագաղթ. արդեն կարևոր են ոչ միայն բացարձակ թվերը» («Հայոց աշխարհ»), «Ազգի մոբիլն է լավ, վարչապետի...» («Հայկական ժամանակ»), «Եթե չեք ուզում դատարկեմ ձեզ» («Ժամանակ»), «Ընդդեմ մոնոպոլիաների» («Հրապարակ»), «Քննադատում են, քանի որ գիտեն`չեն ծեծվելու», «Վարչապետը մտահոգվա՞ծ է փոքր և միջին բիզնեսով» («Առավոտ»):
«Առավոտի» հրապարակման առթիվ ծառայողական քննություն անցկացնելու վարչապետի հանձնարարությունը, պարզվում է, հաջորդել է ՊԵԿ նախագահի ս.թ. հուլիսի 19-ի (նյութի լույս ընծայման օրվա) հրամանին, որով արդեն իսկ ծառայողական քննություն էր նշանակված` «Առավոտ». «Չեն ուզում «ջրել», «168 ժամ». «Ուշացել ես, շեֆ»: