Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 26 հուլիսի 2011

«Փորձ մ' ալ փորձիր...»

«Հայկական ժամանակը» «ներիշխանական հակասությունների նորանոր դրսևորումներից» է համարում այն ջանքերը, որ իբր ԱԺ նախագահը գործադրում է «վարչապետ դառնալու ուղղությամբ»: Չնայած Հ.Աբրահամյանը երեկ հերթական անգամ թերթին հավաստիացրել է, որ «վարչապետ դառնալու ցանկություն չունի», «ՀԺ»-ն նախանձելի համառությամբ իրենն է պնդում` հընթացս արծարծելով նաև ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու թեման: «Ժամանակը» նույնպես հույժ իրազեկված է և իր ընթերցողին էլ իրազեկում է, որ ՀՀԿ շտաբը գլխավորելու է ԱԺ նախագահը` «2008-ի ընտրության որակի խորհրդանիշներից մեկը» («Հովիկ Աբրահամյանը` Գարիկ Ազարյանի շարունակություն»): Փաստելով, որ «արդեն գրեթե 20 տարվա «ավանդույթ» է` ամենաշատ պալատական ինտրիգները Հայաստանում հյուսվում են վարչապետի պաշտոնի շուրջ», «Առավոտի» գլխավոր խմբագիրը չի դիմանում մի կանխատեսում էլ ինքն անելու գայթակղությունից` «Մեր կառավարությունում որևէ էական բան կփոխվի մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը»:
«Իրավունքի» զարմանքն է հարուցել Օշականի Դպրեվանքում վարչապետի հայտնած այն միտքը, թե «Հայաստանում քննադատության են արժանանում ինտելիգենտ կեցվածք ունեցողները (գիտեն, որ այդ մարդիկ բռի ուժով չեն պատասխանելու, ծեծի չեն ենթարկելու իրենց քննադատողներին)` դա համարելով «խոսքի ազատության վիճակը բնութագրող» խոստովանություն: Այս մտքից մինչև արտագաղթի թեման մեկ քայլ է, և այդ քայլն անում են «Ժամանակը» («Աշխատանք տուր` արտագաղթ տամ») և «Առավոտը» («Կառավարությունը մոռացել է ԿԶԾ սոցիալական գործակցության համաձայնագիրը», ինչը «քաղաքացիական հասարակության և հանրային մասնակցության համար նպաստավոր միջավայրի ստեղծման իմիտացիա է ձևավորում» և ավելի խտացնում «հիասթափության և անվստահության մթնոլորտը` նպաստելով արտագաղթի աճին»):
«Առավոտը» տեղեկություն ունի, որ օրերս վարչապետն հանդիպել է «մի քանի ձեռնարկատերերի հետ, ովքեր բողոքել են իրենց համար ստեղծված պայմաններից, գործարար միջավայրից»: Տիգրան Սարգսյանը խոստացել է «առաջիկայում անդրադառնալ ՓՄՁ հարցերին, ավելին` ձեռնարկատերերի հետ հանդիպման մշտական ֆորմատ ստեղծել»:
«Իրավունքը» կասկածով է վերաբերվում վիճակագրական այն տվյալներին, որոնց համաձայն «Հայաստանում եղել են տնտեսական նկատելի զարգացումներ», քանի որ դրանք չեն հանգեցրել «հավաքվող հարկերի աճի», հետևաբար` «աճել է ստվերը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ