Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 27 հուլիսի 2011

Շահերի համընկնման բանաձևը

«Առավոտը» հետաքրքրված է այն ուշադրությամբ, որ կառավարությունը ցուցաբերում է փոքր և միջին բիզնեսի զարգացման նկատմամբ. «... հասարակության, բիզնեսի և կառավարության շահերը համընկել են: Դա է թելադրում նաև երկրի շահը» («Եվրոպացիները կփրկե՞ն. վարչապետի մոտ այսօր կքննարկվեն փոքր ու միջին բիզնեսի խնդիրները»): Իսկ ահա «Երկիրը» այն միտքն է արտահայտում, որ «Բիզնեսը «գլխատվում» է մաքսայինում». բերվում է մի քանի օրինակ:
«Հայկական ժամանակը» լրջանալու կոչ է անում, քանի որ անցած վեց ամսում թերակատարվել են պետյուջեի ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերը: Դա թերթին առիթ է տվել ենթադրելու, որ «կառավարությունն ընկել է իր իսկ փորած փոսը», մի փակ շրջան, «որի մեջ իշխանությունը պտտվում է արդեն վաղուց»: «Հայոց աշխարհը» նույնպես մտահոգված է, բայց դրա առիթը կապիտալի արտահոսքն է` «անկախ նրանից, թե դա ինչ տեսքով է կատարվում»: «Հայացքը» խենթացել է «արտագաղթի մասին վարչապետի սխալ տեղեկություններից» և ընթերցողին է մատուցում իր տվյալներն ու եզրակացությունը` «Հայաստանն արտագաղթի ու դրանից բխող հետևանքների առումով աղետի շեմին է»: ՀԱԿ-ը նույն կարծիքին է և «ՀԺ»-ի էջերում հիշեցնում է իր հանրահավաքներից մեկի պահանջները: Ընթերցողը միաժամանակ հնարավորություն ունի հուսավառվելու ծավալված երկխոսության պայծառ հեռանկարով:
Հայրենի մամուլին անտարբեր չի թողել նաև ԱՄՆ-ին սպառնացող դեֆոլտը` «Նոր ճգնաժա՞մ, թե՞ իմիտացիա. ամերիկյան տնտեսությունը կորցնո՞ւմ է վստահելիությունը» («Հայաստանի Հանրապետություն»), «ԱՄՆ տեխնիկական դեֆոլտը` սպառնալիք նաև Հայաստանի համար» («Ազգ»): Այս թերթը հոդված է նվիրել պետական կառույցների կողմից ստուգումները կանոնակարգելու ուղղությամբ ձեռնարկվող օրենսդրական նախաձեռնություններին. «Ինչպե՞ս են կատարվելու ստուգումներն ըստ ռիսկայնության»:
«ՀԺ»-ից տեղեկանում ենք, որ Ալավերդու քաղաքապետն արդեն գրել է ազատման դիմումը և, նախագահի ու վարչապետի հետ զրուցելուց հետո, պատրաստվում է զբաղեցնել Լոռու մարզպետի պաշտոնը:
Վերջում «Երկրի» թափանցիկ «Դարձվածքներն» են, որոնք ընթերցողին փոքրիշատե զվարճացնելու ազնիվ նպատակն են հետապնդում, բայց միշտ չէ, որ նպատակն արդարացնում է միջոցները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ