Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 29 հուլիսի 2011

Թե ինչպես...

Մամուլը պատմում է իր տեսածն ու լսածը.
«ՀԺ»-ն` թե ինչպես ՀՀ նախագահն ու վարչապետը Ազատության հրապարակում գտնվող սրճարաններից մեկում հյուրընկալել են մեր շախմատիստներին, բայց վերջում մենակ թողել, և նրանք տուն են գնացել տաքսիներով,
«Երկիրը»` թե ինչպես ՀԱԿ համակարգողը, խախտելով վարչապետի «հեղինակային իրավունքը», հայտարարել է, որ արտահերթ ընտրության պահանջը մերժելու դեպքում Կոնգրեսը իշխանության դեմ «կոշտ գործիքներ կկիրառի, իր խոսքով` կոշտ մեթոդների կանցնի», և թե վարչապետը, խախտելով ավանդույթը, Արագածոտնի մարզում ՀՀԿ անդամատոմսեր չի հանձնել,
«Ժամանակը»` թե ինչպես ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի չասածը ասած համարել և հետևցնել, որ «շոշափվում է, այդպես ասած, ազգային համաձայնության կառավարության գաղափարը»,
«Երկիրը»` թե ինչպես Գագիկ Մինասյանը անընդունելի է համարել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դատողությունները և հերքել գործող վարչապետի հնարավոր պաշտոնանկությունը,
«Իրավունքը»` թե ինչպես իր աչքին երևում է, որ «սկսած ապրիլ ամսից Հայաստանում հավաքվող հարկային եկամուտներն ամսեամիս գնալով նվազում են»,
«Հայոց աշխարհը»` թե ինչպես «Խոշոր ընկերությունները երբեմն չնչին շահութահարկ են վճարում»,
«Ժամանակը»` թե ինչպես մեր վիճակը հար և նման է «Արտաքին պարտքի բեռի տակ «ճկռածի» վիճակին, և թե բազմիցս տարերքի հարվածներին ենթարկված գյուղացին պետությունից ոչ մի փոխհատուցում չի ստացել:
«Բյուջեի հարկային եկամուտները կատարվել են և անգամ գերակատարվել են». «Ազգը» ներկայացրել է երեկվա մամուլի ասուլիսում ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կատարած հայտարարությունը: Ասուլիսի մանրամասներին անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետությունը» («Յուրաքանչյուր եկամտի գծով` 100 տոկոսից ավելի կատարողական»), «Առավոտը» («Բյուջեի վիճակը` կիսամյակի կտրվածքով»), «Հայոց աշխարհը» («Շեղումները ավելի փոքր պետք է լինեն») և «Հայկական ժամանակը», որ բյուջեի կատարման վերաբերյալ կառավարության նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը որակել է իբրև իր նախորդ համարում զետեղված երկու հրապարակումների արդյունք: «Հայացքի» հետ զրույցում գլխավոր գանձապետը, անդրադառնալով երկրի արտաքին պարտքի սպասարկման հիմնահարցերին, նշել է, որ «առանց պարտքի դժվար է զարգանալ», ուստի դրա «ներգրավման քաղաքականությունը եղել է բավարար չափով հավասարակշռված» և ներկայումս «խնդիրը պարտքը ճիշտ կառավարելն է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ