Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 30 հուլիսի 2011

Շատախոսության մարմաջը

«Առավոտը», զարմանալով հանդերձ, որ «վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք չինովնիկներ պարբերաբար ասուլիս են հրավիրում` հանրությանն ապացուցելու, որ մեր երկրից արտագաղթողների թվի մասին խոսակցությունները չափազանցված են», լուսաբանում է Գագիկ Եգանյանի երեկվա հերթական ասուլիսը` «Ապացուցում են, որ կտրուկ չէ»: Թեմային անդրադառնում են նաև «ՀՀ»-ն («Քաղաքական շահարկումներ` ենթադրությունների հիման վրա. վիճակագրությունը չի խոսում զանգվածային արտագաղթի մասին), «Հայոց աշխարհը» («Որոնք են արտագաղթի պատճառները», «ՌԴ վերաբնակեցման ծրագիրը` անցանկալի միգրացիոն հոսք»), «Երկիրը» («Եգանյանն իրեն հակասում է»), «Հայացքը» («Ինքներս մե՞զ խաբենք, կամ` ինչպե՞ս կարելի է արտագաղթը չհամարել զանգվածային»): Բայց պարզվում է, որ սա դեռ քիչ է, դեռ պետք է ԱԺ լսումներ էլ լինեն. մտավորականները մտադիր են այդ հարցով եկող շաբաթ կրկին դիմել խորհրդարան («ՀԺ»):
Տպագիր մամուլը համարժեք պատասխան է տալիս նախկին վարչապետի գետնամած դատողություններին. «Հազարամյակի մարդը, կամ սա անձի մասին անավարտ հոդված է» («ՀՀ»), «Սուտասաններից ամենասուտասանը» («Հայոց աշխարհ»), «Ո՞ւմ մաշիկն է. Հրանտ Բագրատյանը և իր «ձախ չստիկ» դառնալու խելացնոր երազանքը» («Նովոյե վրեմյա»), «Դարձվածքներ» («Երկիր»):
«Հայկական ժամանակը» արձանագրում է դրամի արժևորումը և եզրակացնում, որ ԿԲ-ն դա թույլ է տալիս «Հանուն լֆիկների»: Մեկ այլ հոդվածում` «Չի հիշում ու չի հիշում», թերթը «կոռուպցիոն երևույթներ» է նկատում ՀՀ ԱՎԾ «անհատական բանակցությունների» ճանապարհով 12 հազար հատ պայուսակ գնելու գործարքում, քանի որ ծառայության պաշտոնյաներից չի կարողացել հոդաբաշխ պարզաբանում ստանալ խնդրո առարկայի վերաբերյալ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ