Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 4 օգոստոսի 2011

Սրբագրումների ժամանակը

Արձագանքելով ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, «Առավոտը» գրել է, որ այն «միանշանակ չի ընդունվել», «բանավեճի առիթ է տվել», և նա առաջիկայում «ստիպված կլինի պարզաբանումներ տալ» իր ներկա ու նախկին թիմակիցներին:
«Հրապարակը», անդրադառնալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործունեությանը, կարծիք է հայտնել, որ կազմակերպությունը, բացի մի քանի բիզնես ֆորումներից, ոչնչով չի զբաղվել, նաև տեղեկացրել, որ Գործատուների հանրապետական միության անդամները համագումար են հրավիրել և նախագահ ընտրել ՀԳՀՄ-ին անդամակցած Գագիկ Մակարյանին:
«Հայոց աշխարհը» լրագրողների հետ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի հանդիպման անդրադարձը հրապարակել է «Արդեն պատրաստ է աղանդավորների ուզած օրինագիծը» խորագրով: Այլ հրապարակումներում թերթը տեղեկացրել է, որ ԿԲ-ը տևական չեզոքությունից հետո «փորձում է մի փոքր թուլացնել դրամը» և «ակտիվացնել միջամտությունը արժութային շուկայում», քննության առել հանրության «միջին խավի» հիմնախնդիրները, շարունակել Հրանտ Բագրատյանի ղեկավարած կառավարության գործունեության ընթացքում տեղի ունեցած ցավալի դեպքերի շարադրանքը, որոնք սկզբնավորեցին «պետական բյուջեի խրոնիկ չկատարման տարիները և վայրենի սեփականաշնորհումը», տարբեր արտադրական սարքավորումների, հոսքագծերի ու հաստոցների չհիմնավորված վաճառքը» և այլն («Երբ գողը գոռում է` բռնեք գողին»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ