Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 5 օգոստոսի 2011

«Մեծամասշտաբ» փոփոխությունների ուրվականը

«ՀԺ»-ի այս անգամ` «լավատեղյակ» աղբյուրները հայտնում են, որ ՀՀ նախագահը այս անգամ` աշնանը կադրային «մեծամասշտաբ» փոփոխություններ է անելու, որոնցից չեն խուսափելու «վարչապետն ու նրա կաբինետը»: «Ժամանակի» աղբյուրներն ըստ երևույթին այնքան էլ լավատեղյակ չեն, որովհետև չեն կարողացել պարզել, թե «Ո՞ր երկրի քաղաքացիներ են վարչապետի ընտանիքի անդամները»:
Շատ ավելի «գլոբալ» հարցեր է արծարծում «Հրապարակը»` սկսած «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ վարչապետի հանդիպումից, Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցությունից («Էլեկտրաէներգիա արտահանող երկրից դառնում ենք ներմուծո՞ղ երկիր»), վարչապետի կուսակցական գործունեությունից մինչև բարձրաստիճան պաշտոնյաների առողջության վերականգնումը («Մարզպետներն էլ են մարդ և հանգստի կարիք ունեն»):
«Հայոց աշխարհն» իր հերթին ոչ միայն հաջողությամբ ավարտին է հասցրել «Երբ գողը գոռում է` բռնեք գողին» հոդվածը, այլև արձանագրել, որ «Բանկերի վարկային պորտֆելն ավելացել է ևս 100 միլիարդով»:
«ՀԺ»-ի թղթակիցը պարզել է, որ կառավարությունը օրենսդրական հիմք չունի քննարկելու Գավառի քաղաքապետի «հետագա պաշտոնավարման հարցը», ինչի առաջարկով վարչապետին էր դիմել գլխավոր դատախազը:
«Իրավունքի» «Ընկ. Փանջունու անկյունում» ծվարել են սրամիտ և ոչ այնքան սրամիտ մի քանի մանրապատումներ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ