շաբաթ, 6 օգոստոսի 2011
Շահում են բանկերը...
«Հայոց աշխարհը», վկայակոչելով առևտրային բանկերի վճարած շահութահարկերի մասին ՊԵԿ-ի օրերս հրապարակած տվյալները, գրել է, որ «բանկերի շահույթները քառապատկվել են, շահութահարկերը` կրկնակի կրճատվել», «ի տարբերություն տնտեսության... բանկերի համար ստեղծվել է չափազանց բարենպաստ գործունեության դաշտ», ինչի հետևանքով նաև «ձևավորվել են վարկավորման... բարձր տոկոսադրույքներ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ահազանգել է, որ «Սևանի ամբողջ մակերեսին ձկնագողերի շշեր են», ինչը նշանակում է, որ «ցածում ցանց կա կախված»:
«Հայկական ժամանակը» Լոնդոնի բորսայում ոսկու գնի աննախադեպ բարձրացման առիթով գուշակել է նոր ճգնաժամ և... դարձյալ փորձել վերաքննել ՀՀ ԿԲ-ի կողմից 2003թ. Հայաստանի պահուստային ոսկու պաշարի վաճառքի խնդիրը: «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Facebook»-ի իր էջում «պատմել է իր ընտանիքի մասին», ի մասնավորի նշելով, որ կինն ու երեխաները ՀՀ քաղաքացիներ են և «այլ կերպ լինել չէր էլ կարող»: