Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 9 օգոստոսի 2011

Վարկը իբրև գեղագիտական կատեգորիա

Այս տարօրինակ երևույթը տեղ է գտել Մերուժանի «Այսօր. Art politikus» բանաստեղծության մեջ՝ «Եվ կա մի երկիր մատնված սովի...» և ապա.
«Ասպատակվում ենք՝ գաղթում ենք հոգով,
Այլակերպվում ենք՝ դառնում մեզ օտար,
Վարկեր ենք առնում տոկոս առ տոկոս,
Որ սերունդներին թողնենք ի կտակ,
Որպեսզի նրանք լինեն վարձակալ
Իրենց սեփական հայրենի հողում» («Առավոտ»)։
Իսկ ահա հարևան Վրաստանում, ըստ «Հրապարակի», այդպես չէ։ Բոլորովին վերջերս՝ հուլիսի 5-ին, ընդունված «Տնտեսական ազատության ակտ» անվանյալ օրենսդրական նախաձեռնությունը «իմպերատիվ կերպով հրահանգում է, որ Վրաստանի պետական պարտքը չի կարող ավելին լինել երկրի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսից»։ Թվարկելով սույն փաստաթղթի այլ բարեմասնությունները ևս, թերթը կարծիք է հայտնում, որ այդպիսի մի բան էլ մեզ է պետք։ Թե չէ, հավելում է «Առավոտը», մենք ականատեսն ենք դարձել «բիզնես ոլորտի արտագաղթի», երբ «Հայաստանի ավելի քան 100 կազմակերպություններ իրենց բիզնեսը տեղափոխել են ավելի բարենպաստ հարկային դաշտ ունեցող երկրներ, օրինակ՝ Վրաստան»։ Այնուհետև թերթը ներկայացնում է ՓՄՁ զարգացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած վերջին քայլերը, այդ թվում՝ ազատ մրցակցային դաշտի ստեղծման հրամայականը։ «ՀԺ»-ն սկսել է վերլուծել երկրի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի տեղեկանքը, որը հրապարակել է ՊԵԿ-ը։ «Առաջին մոտեցմամբ» արձանագրվել է, որ հարկերի ծավալի աճի մոտ 45 տոկոսն ապահովել է միայն մի ընկերություն, ինչը թերթի կարծիքով վկայում է, որ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի հաջողվել։
Սա դեռ քիչ էր՝ «Վարչապետն ու գյուղնախարարը չեն խոսում իրար հետ»,-ահազանգում է «Հրապարակը», չնայած ահազանգը ստացել էր վարչապետի օգնականի «անհեթեթություն է» բնորոշումը։
«Իրավունքին» հետաքրքրել է այն հարցը, թե «Ինչքանո՞վ են արդարացված ՀՀ ԿԲ-ին տրվող միլիարդները», երբ դրամատան որոշ պաշտոնյաներ ստանում են այնքան աշխատավարձ, որքան «երկրի նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը միասին վերցրած»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ