Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 10 օգոստոսի 2011

Ի՞նչ կաներ Հրանտ Բագրատյանը՝ եթե կառավարության տեղը լիներ

Նախ, կդիմեր «դրամի որոշակի արժեզրկման», երկրորդ, չէր փրկի «պրոբլեմատիկ բանկերը, այլ ուղիներ կգտներ ֆինանսավորելու իրական տնտեսությունը», «կպատժեր գործող տնտեսական էլիտան, որպեսզի նրա տեղը զբաղեցնեն ուրիշ տնտեսավարողներ» («Հայկական ժամանակ»)։ Տնտեսության մասին խոսք է բացվել համաշխարհային տնտեսական ցնցումների՝ նավթի և պղնձի էժանացման, ոսկու թանկացման առիթով, երևույթներ, որոնց վերաբերյալ հնչում են նախկին վարչապետի «հիմնավորված» պարզաբանումները։ Ի դեպ, նույն թերթը ձեռնամուխ է եղել ՀԱԿ հիմնավորման փաստաթղթի տպագրությանը։ Թեմային անդրադարձել են «Առավոտը» («Կոալիցիան շատ հանգիստ է լսել ՀԱԿ մեղադրանքները»), «Հրապարակը» («Հայ ազգային կոնգրեսի եզրակացությունը»)։ Այս թերթին շարունակում է մտահոգել ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ նոր անդամներին անդամատոմսեր հանձնելու հանգամանքը։ Սա, «Հրապարակի» կարծիքով, ոչ միայն օրենսդրության խախտում է, այլև «նախընտրական տագնապների» նշան։
«Առավոտը» տեղեկացնում է ՀՀ մաքսային օրենսգրքի «նոր փոփոխությունների» կիրառման հարուցած դժգոհությունը. Վրաստան մեկնող վարորդներից անցակետերում փող են գանձում, ինչը տհաճություն է պատճառում նրանց («Շուտով փոշու համար էլ մաքսավճար կվերցնեն. «պետբյուջեն լցնելու ձև է»,-համոզված է հարկատուների պաշտպանը»)։
«Իրավունք-հետաքննությանը» «վերջապես հաջողվել է» ՀՀ մշակույթի նախարարությունից ստանալ պատասխանն այն բանավոր և ապա նաև գրավոր հարցի, թե ինչպես է ծախսվել «Ոսկե ծիրան» փառատոնին տրամադրված պետբյուջեի գումարը։ Եվ քանի որ այս տարվա ֆինանսական հաշվետվությունը դեռևս պատրաստ չէ, թերթին է տրամադրվել... անցյալ տարվանը։ Եզրակացությունը հոռետեսական է. պետության հատկացրած 50մլն դրամը նպատակին չի ծառայում, ավելին, «փառատոնը» հիմնականում տարածաշրջանային, մասնավորապես՝ նաև թուրքական կինոն, թուրք ռեժիսորներին քարոզելու նպատակ է հետապնդում» («Ո՞վ պետք է բռնի բյուջեն քոռուփուչ անողների ձեռքը»)։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ