հինգշաբթի, 11 օգոստոսի 2011
Ներկայացրել են...
«Հրապարակը» ներկայացրել է 9 հասարակական կազմակերպությունների բաց նամակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ երիտասարդության հետ իրականացվող պետական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի աշխատանքների վերաբերյալ։
«Հայկական ժամանակը» ներկայացրել է թերթի գլխավոր խմբագրի մեկնաբանությունը, թե ինչու Երևանի քաղաքապետարանը հրահանգել է ապամոնտաժել մայրաքաղաքի կրպակները, ինչպես նաև շարունակել հրապարակել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ ՀԱԿ-ի հիմնավորումները։
Օրերս Կենտրոնի հարկային տեսչության մի աշխատակցի աշխատանքից ազատումը և մի շարք պաշտոնյաներին նկատողության հայտարարումը «Առավոտը» ներկայացրել է որպես թերթի հոդվածներից մեկի հետևանք-արձագանք, զետեղել ՀԱԿ-ի կազմած ընդգրկուն ցուցակը ԱԺ պատգամավորների, որոնք չեն հերքում իրենց վերագրված սեփականությունը, սակայն պնդում են, թե «անձնապես չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ», նաև հայտարարել, որ մասնավորապես Երևանի Փափազյան փողոցի այլևս նախկին կրպակատերերը որոշել են «բողոքի ակցիան շարունակել այսօր՝ Կառավարության շենքի առաջ»։