շաբաթ, 13 օգոստոսի 2011
Երկխոսության նոր թեմա՝ կդադարեցվի՞ արդյոք երկխոսությունը
Այս նոր թեման ծագեց ՀԱԿ երիտասարդների ձերբակալությունից հետո և իրոք սպառնալիք է դարձել իշխանություն-ՀԱԿ երկխոսության գլխին։ «Նոր քաղբանտարկյալներ Հայաստանում», «Ես չեմ վստահում ոստիկանին». ըստ «Հրապարակի», սրանք են նոր ժամանակների կարգախոսները։ «Առավոտի» համանման մտագոհության առթիվ Դավիթ Հարությունյանն ասել է՝ «Երկխոսությունից ավելի կարևոր է, որ երկրում կարգուկանոն լինի»։
«Հրապարակը», կրկին արծարծելով կրպակների թեման և արձագանքելով այն մեղադրանքին, թե կրպակատերերը «վրդովեցնող չափի քիչ» հարկ են մուտքագրել մայրաքաղաքի բյուջե, հաշվել է, որ «նրանք համարյա կազինոների կեսի չափ հարկ են վճարել»։
Զարմանալի հոռետեսություն են դրսևորել մեղրեցիները՝ այնքան էլ չոգևորվելով կառավարության այն որոշմամբ, որ Իրանի տրամադրելիք նյութական օժանդակությամբ լուծվելու է Մեղրի և Ագարակ քաղաքների գազամատակարարման խնդիրը. «Ընտրությունից հետո կասեն, որ իրանական կողմը փոշմանել է և փողը չի տվել»,-բնակիչների այս ենթադրությունն է ընթերցողին փոխանցել «Հրապարակը»։