Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 16 օգոստոսի 2011

Պետությունը, բիզնեսը և աթոռը

Սերժ Թանկյանը մարդկանց կորսված հույսը վերականգնելու համար առաջարկում է արդարություն հաստատել. «Պետությունը և բիզնեսը նույն աթոռի վրա են նստած, պետք է մեկն իջնի», - նշում է պատկերներով մտածող երգիչը («Հրապարակ», «Իրավունք»)։ Ի դեպ, «ՀԺ»-ն շարունակում է տպագրել ՀԱԿ հիմնավորումը, որի այս հատվածում ներկայացվում են ԱԺ այն պատգամավորները, ովքեր զուգահեռաբար զբաղվում են բիզնեսով։ Իսկ ընդհանրապես կոալիցիա – ՀԱԿ երկխոսությունը լիովին անհեռանկար է համարում Սամվել Նիկոյանը՝ «Օրակարգը տանում է ոչ մի տեղ» («Առավոտ»)։
Չեն անտեսված նաև ավելի հողեղեն թեմաները, և դրանցից առաջինը՝ «կրպակապատումը». «Մի մեշոկ գաջ ու ավազ կտանք. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ա՞յս է առաջարկել Փափազյան փողոցի կրպակատերերին» («Առավոտ»), «Ապամոտնաժում է, որովհետև ընտրված քաղաքապետ չէ» («Հրապարակ»)։ Իսկ ըստ «Իրավունքի», այս ամենի՝ այսինքն ապամոնտաժման շնորհիվ ծաղկում է ԴԱՀԿ ծառայության պետի բիզնեսը. կրպակների փոխարեն «ֆրեշանոցներ» են բացվում։
Ընդհանրացնելով նյութը և ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի թեման, «Գոլոս Արմենիին» արմատական առաջարկ է անում՝ «Կտրեք այդ բրդոտ թաթը»։
Առանց վարելու ցանք կատարելու հմտությունը, որին գյուղնախարարն ականատես է եղել Արգենտինայում, «Իրավունքին» դրդել է ավելի սրամիտ ու արդյունավետ առաջարկ անել՝ «Որ հաջողվի նաև առանց ցանելու հնձել՝ ավելի լավ»։
Խոշոր հարկատուների ցանկը, որի վերլուծությունը որոշ լրատվամիջոցների լավատեսության հիմք էր ծառայել, «ՀԺ»-ին չի գոհացնում. «տնտեսության մեջ որևէ որակական փոփոխություն անցած տարվա համեմատ չի եղել»։
Առաջիկա մարդահամարի էությանն ու առանձնահատկությանն է անդրադարձել «Գոլոս Արմենիին»՝ «Մարդահամարի բյուջեն 2.5 միլիարդ դրամ է»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ