Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 18 օգոստոսի 2011

Հընթացս քննադատության

«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է զբոսաշրջության զարգացման մի շարք հիմնահարցերի, նշել, որ այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները վկայում են «զբոսաշրջային հոսքերի 15 տոկոս աճի մասին», ի մասնավորի առանձնացրել «զբոսաշրջային զարգացման լուրջ խոչընդոտները» (կենցաղային աղբ և այլն)։ Արձագանքելով թեմային «168 ժամը» հարցրել է՝ «Տուրիզմը զարգանո՞ւմ է»։ Երկու այլ հրապարակումներում թերթը նախ փորձել է պարզել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են հայկական կապիտալի՝ դեպի Վրաստան արտահոսքի մասին լուրերը («Ո՞ր ուղղությամբ են հոսում փողերը»), ապա հայտարարել, որ ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ «գնաճը 9,4 տոկոս է»՝ ձգտելով դա հակադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսմանը, որ հուլիս-օգոստոս ամիսներին կլինի գնանկում։
«Առավոտի» փոխանցմամբ, խոսելով Երևանի փողոցային առևտրի կանոնակարգման նպատակով ընթացող աշխատանքների և առկա բողոքների մասին, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ասել է. «Քաղաքապետը «դրայվ» է ստանում, իսկ երևանցիները՝ ցավ»։ Մամուլում այս օրերին շարունակվող կրպակապատումին միացել է նաև «Գոլոս Արմենիին»՝ «Կառավարությունը ինքնազբաղված է՝ ապամոնտաժ»։
«Լավ կլինի կառավարությունը ոչինչ չանի». երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հրանտ Բագրատյանի հերթական յուրօրինակ հայտարարությունը չի շրջանցել «Հրապարակը»՝ համանուն վերտառությամբ հոդվածում անդրադառնալով նախկին վարչապետի՝ ներկայիս կառավարության գործունեության քննադատությանը։ Ասուլիսին արձագանքել են նաև «Հայկական ժամանակը» («Միլիարդս տարան» և «Գիտեն, բայց չեն անի»), «168 ժամը» («Եթե երկխոսությունը մնա բաց») և «Առավոտը» («Ուր է գնում սփյուռքի օգնությունը»)։
«Հայկական ժամանակը» տեղեկացնելով, որ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում Գավառի քարաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի վերաբերյալ «հարց կրկին ընդգրկված չէ», գրել է՝ «դատախազին մերժեցին»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը շարունակել-ավարտել է ՀԱԿ-ի հիմնավորման տպագրությունը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ