Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 19 օգոստոսի 2011

Կառավարության նիստի արձագանքը

«Հայաստանի Հանրապետությունը» կառավարության երեկվա նիստի մանրամասները լուսաբանել է «Կատարվել է հանձնարարականների 94,8 տոկոսը», «Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի նոր սակագներ» և «Խաղատները և շահումով խաղերը կրթական ու մշակութային օջախներից հեռու» հրապարակումներում, ներկայացրել նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը, որում գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ Հայաստանին տրամադրվելիք արտոնյալ միջոցներն ավելացել են 55 մլն ԱՄՆ դոլարով, ինչը պայմանավորված է «մեր վարկային պորտֆելի որակով և կառավարման բարձր մակարդակով»։ Թեմային անդրադարձել են նաև «Իրավունքը» («Մնում է ամեն մի վարկից առաջ պարզապես ոմանց բարի ախորժակ մաղթել») և «Հայկական ժամանակը» («Վնասից օգուտ են քաղում»), որ մասնավորապես «քննության է առել» ՀՀ ԿԲ հաշվեկշռում առաջացած վնասի պետբյուջեից փոխհատուցման օրենքով սահմանված կարգը և առաջադրել մի շարք հարցադրումներ։
«Հրապարակի» տեղեկացմամբ կառավարության երեկվա նիստն ուղեկցվել է «մարդկանց ապրելու իրավունքի համար պայքարով» («Կրպակների հարցը կքննի Սահմանդրակա՞նը»). «Առավոտը» շարունակել է կրպակապատումը զարգացնել նոր երանգներով («Պատգամավորը, որ մի քիչ ապրեց տանիքում»), «Հայկական ժամանակը»՝ կոչ արել՝ «Բողոքողներ բոլոր բաներից՝ միացեք»։ Նույն «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նախ հարցրել է, թե՝ «ես երբ եմ զբաղվում բիզնեսով», ապա հավելել՝ «Իմ խանութում ժամկետանց սնունդ չեն վաճառել»։
«Իրավունքի» հետ զրույցում Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն անդրադառնալով, իր բնութագրմամբ՝ «ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը» համարել է «լիբերալ համակարգից սոցիալ-դեմոկրատականի անցումը»։
«Ազգը» ներկայացրել է ՀՌԱԿ երկու ատենապետերի միջև ստեղծված հակամարտությունը, ինչպես նաև նրացից Էդվարդ Անտինյանի՝ «Հայելի» ակումբում երեկվա հանդիպումը լրագրողների հետ։ «Առավոտը» թեմային արձագանքել է «ՀՌԱԿ ատենապետերը միմյանց մասին» հրապարակմամբ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ