Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 20 օգոստոսի 2011

«Որտեղ հաց՝ էնտեղ կաց»

Թուրքմենստանի նախագահի տնտեսական խորհրդականի պաշտոնն ստանձնելու առաջարկ ստացած Հրանտ Բագրատյանը, «Հրապարակի» տեղեկացմամբ, այս օրերին դասախոսություններ է կարդում եվրոպական երկրներում։ Պարզվում է՝ «ՀՀ նախկին վարչապետն այս եղանակով է հաց վաստակում. տարեկան մի քանի ամիս դասավանդում է տարբեր եվրոպական համալսարաններում և մյուս ամիսները դրանով գոյատևում հայրենիքում»։ Ի բարեբախտություն հայ ժողովրդի, Բագրատյանը մեկնելուց «ընդամենը երկու օր առաջ» հասցրել է «մի շարք ուշագրավ մտքեր արտահայտել, որոնցից առնվազն երեքը հատուկ առանձնացման կարիք ունեն»։ Երեքից առաջինն այն է, որ ըստ Բագրատյանի և «Հրապարակի», համաշխարհային ճգնաժամի վերջը չի երևում, քանի որ մենք «պերմանենտ ճգնաժամի մեջ ենք»։ Հաջորդ մտքերը պակաս արժեքավոր չեն և, հավանաբար, մինչև Բագրատյանի վերադարձը կարող են զբաղեցնել հայրենի տնտեսագետների մտքերը. նրանցից մեկն արդեն իսկ եզրափակում է թերթի նույն հոդվածը և հեռախոսով փոխանցում իր «դիտարկումներն ու փորձագիտական գնահատականները», որոնց համաձայն դրսի ֆինանսական աջակցությամբ գոյատևող մեր բնակչությունը ոչ թե ինքն է կերակրվում, այլ «կերակրում է մոնոպոլիստներին»։ Եվ այլն։
«Ազգը», գնաճը զսպելու դեղատոմսից զատ, ընթերցողին է փոխանցում հելիոֆիկացման ծրագրի որոշ մանրամասներ, ծրագիր, որը ֆինանսավորելու ցանկություն է հայտնել ... Գորբաչովը։
«Գոլոս Արմենիին» շարունակում է մտահոգել հայկական կապիտալի արտահոսքը Վրաստան, ինչին կարող է նպաստել երկու երկրների միջև կնքված ներդրումների աջակցության և պաշտպանության համաձայնագիրը, իսկ «Առավոտն» առաջարկում է անվնաս թերթի կրպակների փոխարեն ապամոնտաժել վտանգավոր «բենզինի բուդկաները»։
Գյուղատնտեսության ոլորտի սեզոնային ձեռքբերումներն անգամ տեսանելի չեն «Հայկական ժամանակին», որի աչքին «գյուղատնտեսությունը հետևողականորեն նահանջում է»։ «Առավոտն» իր հերթին հարց է տալիս, թե ո՞վ է պատասխանատու «անորակ ու վտանգավոր լոլիկի վաճառքի համար» և ինքն էլ պատասխանում՝ «գյուղնախարարությունը և առհասարակ կառավարությունը»։ Ահա այս «լրագրողական» համապատկերում երեկ մամուլի ասուլիս է արել գյուղնախարարը, սակայն, «ցուցադրաբար» անտեսելով թափանցիկ աշխատելու վարչապետի հորդորը, հրավիրել է «միայն իրեն ցանկալի լրատվամիջոցներին»։ Մինչդեռ ՊԵԿ-ը, որը մշտապես ԶԼՄ-ների քննադատության թիրախում է, պարբերաբար անդրադառնում է մամուլի հրապարակումներին և խոստանում շարունակել իր «թափանցիկ աշխատաոճը» («Ազգ»)։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ