Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 24 օգոստոսի 2011

Նախորդ և հաջորդ նիստերը

«Օգոստոսյան խճանկար» խորագրով «Առավոտում» անդրադարձ է եղել կառավարության այն նիստերին, որոնք լրատվամիջոցների ամառային արձակուրդի պատճառով պատշաճ ուշադրության չէին արժանացել: Ահա վերնագրերը. «Վարչապետը ուշադրություն է պահանջում մամուլի հրապարակումների նկատմամբ», «Արմատապես փոխվում է սերմնաբուծության ոլորտը», «Գործարար միջավայրի բարելավումը շահավետ է բոլորին» և այլն:
Վկայակոչելով ավելի քան երկու տարվա «հնություն» ունեցող նիստի որոշումներից մեկը, որով 97 մլն դրամ է հատկացվել «Սփյուռքի ճանապարհներով» գիտական շուրջերկրյա նավարկության նպատակով, «Երկիրը» լուսաբանում է Զորի Բալայանի երեկվա մամուլի ասուլիսը. «Նավին ոչ մի լումա պետությունը չի տվել»:
Կառավարության վաղվա նիստի օրակարգից «ՀԺ»-ի ուշադրությունը գրավել է երկու հարց` ԿԸՀ անդամների աշխատավարձի բարձրացումը և ոչխարաբուծության զարգացման հայեցակարգի հաստատումը. «...որքան ՀՀ իշխանությունները ավելի շատ են զբաղվում գյուղատնտեսությամբ, այդքան այդ ոլորտում վիճակը գնալով վատանում է»: «Երկիրն» էլ մի ամբողջ հոդված է նվիրել ապացուցելու, որ մինչև տարեվերջ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը ոչ մի կերպ չի կարող ավելանալ 5 հազար 500-ով, ինչպես հայտարարել է գյուղնախարարը: «Ազգը» քննադատում է գյուղմթերքների տոնավաճառի ոչ միայն կազմակերպական թերությունները, այլև բուն գաղափարը` այն համարելով հողմաղացների դեմ դոնքիշոտյան անիմաստ պայքար:
Շաքարավազի և մի շարք այլ մթերքների թանկացումը նկարագրում-պարզաբանում են «ՀԺ»-ն («Նավը մտել է Երևան-սիթի», «Դուք լավ եք ապրում` չգիտեք»), «Ազգը» («Շաքարավազային խաղեր»): Նույն «ՀԺ»-ն, ինչպես նաև «Իրավունք-հետաքննությունը», «Առավոտը» հրատապ են համարում ՊԵԿ նախագահի թվացյալ հրաժարականի թեման: Իսկ ահա ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի համար հրատապ է հելիոհամակարգերի արտադրության կազմակերպումը Հայաստանում, ինչի վերաբերյալ նա նամակ է հղել ՀՀ նախագահին («Ազգ»): Վերականգնվող էներգետիկայի մեկ այլ խնդրի` ֆոտովոլտայիկ համակարգի զարգացմանն է անդրադարձել «Հայաստանի Հանրապետությունը»:
«Երկիրը» շարունակում է կատակել միանգամից երկու խորագրերի ներքո` «Բլոգբասթեր» և «Քաղաքական դարձվաքներ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ