Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 25 օգոստոսի 2011

Ինչուների տարաբնույթ խաչմերուկը

«Ազգը» նշել է, որ պետական ծառայությունների ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլում կարևորվում են իրավական օրենսդրական փոփոխությունները, տեղեկացրել, որ մասնավորապես անշարժ գույքի կադաստրի համակարգում ստեղծվում են սպասարկման գրասենյակներ, «դիմումներն ու տեղեկատվության տրամադրումը հնարավոր կլինեն նաև էլեկտրոնային եղանակով»:
«168 ժամը» ըստ յուր «տեղեկությունների» գրել է, թե իբր «կուսակցական տարբեր գործառույթների իրականացման հետ կապված դժգոհություններ են առաջացել ՀՀԿ-ում», և թե «որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ նշվում են ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները»: «Հրապարակը» «բազեներին» ԱԺ նախագահի երեկվա այցը որակել է որպես վերջինիս` արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրությանը «մեսիջի» փոխանցման առիթ: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե իբր ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը զանգահարել է ընդդիմադիր թերթի խմբագրություն և խիստ վիրավորական արտահայտություններ արել, «թե ինչու են իր անունը շոշափել անմիջական շեֆի մասին պատմող հրապարակման մեջ»:
«Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում». հարցրել է «Հայոց աշխարհը», անդրադառնալով շաքարի գնի բարձրացման թեմային: «Հայկական ժամանակը» գրել է, թե երեկվանից «facebook» սոցիալական ցանցում ստեղծվել է «Բոյկոտենք Երևան Սիթի խանութների ցանցը» անվանումով խումբ, «Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ «ՏՄՊՊՀ-ն պահանջել է շաքարավազի գների թանկացման վերաբերյալ տեղեկատվություն»:
«Երկիր»-ին հետաքրքրել է, թե «Ո՞ւր են կորել ոչխարները». երբ փորձել է համադրել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի տրամադրած տեղեկությունները, ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունը և Վրաստանից Հայաստան արտահանված ոչխարների քանակի վերաբերյալ հարևան երկրի գյուղատնտեսության նախարարության տվյալները: Մի այլ հրապարակման մեջ թերթը դարձյալ դիմել է հարցով` «Ոչխար` բիզնեսի օբյե՞կտ, թե սուբյեկտ»: «Ո՞ւր են կորչում ձվերը». հարցրել է «Հայկական ժամանակը», արձագանքելով ձվի շուկայում այս օրերին տեղի ունեցող փոփոխություններին:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի երեկվա հանդիպմանը և տարբեր մթերքների գնային փոփոխությունների թեմային անդրադարձել են նաև «168 ժամը» («Լավագույնը, որ լավի թշնամին է» և «Ինչպես են ոչնչացնում տեղական արտադրությունը»), և «Ազգը» («Ավելացել է մսի և կաթի, նվազել` ձվի արտադրությունը»): «Գյուղնախարարն իրո՞ք անտեղյակ է, թե ձևանում է», հարցրել է «Առավոտը» անդրադառնալով գերատեսչության ղեկավարի «պնդմանը, որ վերջին շրջանում կաթնամթերքի գների բարձրացում տեղի չի ունեցել»:
«168 ժամը» «Առանց գիտության որևէ երկիր չի կարող զարգանալ» խորագրով հրապարակել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ հարցազրույցը, որում գիտնականը դժգոհություն է հայտնել, թե «Ակադեմիայից պահանջում են նյութական արտադրանք, որը կբերի գումար», մինչդեռ «այն կոչված է ստեղծելու հիմնարար գիտելիք»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ