Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 27 օգոստոսի 2011

Եթե հումոր, ապա...

Քաղաքապետն ինչպես քաղաքապետ դառնալու «սարսափելի երազանք» չի ունեցել, այնպես էլ վարչապետ դառնալ չի ծրագրում` «չկա նման բան», և նման խոսակցություններին էլ հումորով է վերաբերվում. «ՀԺ»-ի հերթական հարցին, թե ճի՞շտ է, որ... եթե,- պատասխանել է Կարեն Կարապետյանը: Դարձյալ ի պատասխան թերթի հարցի քաղաքապետն ասել է, որ «կառավարության գործունեությունը «տարբեր ձևերով» է գնահատում» և չի ճշտել, թե դա ինչ է նշանակում: Այնուհետև համարժեք պատասխան են ստացել մայրաքաղաքի տնտեսությանը և խնդիրներին վերաբերող հարցերը:
«ՀԺ»-ն նաև բացահայտել է, որ «տարիներ շարունակ ՀՀ կառավարությունն իր որոշումները կայացնում է առանց քվեարկության», ուստի դրանք «իրականությանը չհամապատասխանող ակտ են, եթե չկա քվեարկություն, ապա չկա նաև կառավարության որոշում»: Ավելին, թերթը, վկայակոչելով դեռևս 2007թ. ընդունված «Տավարաբուծության զարգացման ծրագիրը», որը հանգեցրել է... տավարի մսի թանկացմանը, եզրակացնում է, որ նույն բախտն է վիճակված նաև կառավարության վերջին նիստում հաստատված «Ոչխարաբուծության զարգացման հայեցակարգին» («Գառների լռությունը»): Թերթը կասկածում է կառավարության ընդունած մեկ այլ` ԿԸՀ անդամների աշխատավարձը կրկնապատկելու որոշման արդյունավետությանը ևս, և փորձում իր կասկածը փարատել ԿԸՀ նախագահին ուղղված հարցերի պատասխաններով: Իսկ առհասարակ երկրի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաների «թոփ վեցյակի» լուսանկարները տեղադրված են «ՀԺ»-ի առաջին էջում` ՀՀ վերահսկիչ քրեական դատարանի նախագահից մինչև ՀՀ գլխավոր դատախազ:
«Ազգը» հավատարիմ է մնացել իր ստեղծած ավանդույթին և վերլուծել անշարժ գույքի շուկայի վիճակը` էական փոփոխություն չկա: Համեմատաբար զգալի փոփոխություն է արձանագրել «Հայաստանի Հանրապետությունը» հացահատիկի բերքահավաքի արդյունքներով` «Երբ կառավարությունը ժամանակին ձեռք է մեկնում գյուղացուն»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ