Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 31 օգոստոսի 2011

Համալիր միջոցառումների անհրաժեշտությունը

«Հայաստանի հանրապետությունը» նշել է, որ գյուղատնտեսությունը տարին կավարտի դրական արդյունքներով, քանի որ, ինչպես թերթի թղթակցի հետ զրույցում շեշտել է Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Գալստյանը, տարեսկզբից ոլորտում իրականացված «համալիր միջոցառումները արդյունք են տալիս» (մատչելի վարկերի տրամադրում և դրանց որոշակի մասի սուբսիդավորում կառավարության կողմից, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների և գյուղտեխնիկայի` ԱԱՀ-ից ազատում և այլն): «Հայոց աշխարհի» փոխանցմամբ շաքարավազի թանկացման վերաբերյալ «գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից» հիմնավորումների մասին տեղեկատվություն պահանջելուց հետո ՏՄՊՊ հանձնաժողովը ուսումնասիրում է կաթնամթերքի շուկան, «որտեղ ևս նկատվում են թանկացման միտումներ»: «Առավոտը» ըստ յուրո ներկայացնելով մայրաքաղաքի թիվ 98 երթուղագիծը շահագործող կազմակերպության և Մալաթիա-Սեբաստիա համայնքի հարկային տեսչության միջև առկա աշխատանքային-ֆինանսական հակասությունները, շտապել է եզրակացնել, թե «բյուջեն լցնելու պատրվակով ՊԵԿ-ը օրը մի.... հնարք է կիրառում», «տնտեսվարողին «անակնկալ» են մատուցել» և «նրա վրա... պարտք դրել» և այլն: «Ժամանակում» վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, թե «տնտեսական անկման այս մռայլ իրավիճակում Հայաստանին այլևս չի վայելի տնտեսության երկնիշ աճի... տարիները», նաև նշել, որ «կառավարությունը պետք է գնա ավելի համարձակ բարեփոխումների», ինչպես նաև «արտոնյալ վերնախավի» խնդրի լուծմանը: «Ժամանակը» հայտարարել է, որ երեկ ձերբակալվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, «Երկիրը» այս առիթով հավելել է` «Շոուն սկսված է», «Իրավունք-հետաքննությունը» հարցրել է` «Ո՞ւր կարող են տանել Մարգար Օհանյանի ձերբակալության թելերը», «Առավոտը» թե` «Մի եղբորը ձերբակալեցին, մյուսը` հրաժարական տվեց»:
«Հայկական ժամանակը» հրապարակել է «ՀՀ-ում ամենաբարձր վճարվող պաշտոնյաների» ցանկը: «Ժամանակի» հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը առաջադրել է հարց, թե «արտագաղթի ահագնացող ծավալների, նոր ալիքի մասին հայտարարողներն ինչի´ հիման վրա են դա ասում»:
«Հրապարակը» Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանի հետ զրուցել է վերջինիս աշխատանքից ազատման դրդապատճառների մասին («Ես վարչապետի հետ հակասություն չեմ ունեցել»):
«Հայկական ժամանակը» անդրադարձել է առժամանակ առաջ Երևանի Կորյուն փողոցում գտնվող տների այրման պատմությանը, նաև փոխանցել բնակիչների մտահոգությունները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ