Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 2 սեպտեմբերի 2011

20-ամյա տարեդարձի խորհուրդը

Գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին ու այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին. «Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ աշխարհի որևէ ժողովուրդ». «Ազատ Արցախ. կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ», «Նվիրական իղձերի ճանապարհով», «Տոն, որը համայն հայությանն է» («Հայաստանի հանրապետություն»), «Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի» («Առավոտ») և այլն: «Ժամանակը» նույնպես շնորհավորելով տոնի առթիվ, նախ նշել է, որ «մենք դեռևս գտնվում ենք թե´ Ղարաբաղի, թե´ Հայաստանի անկախությունը ամրագրելու լրջագույն խնդրի առաջ», ապա... անդրադարձել Գյումրիի Պատվո Բլուրում երեկ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանի` հայ-ռուսական պատմական կապերի մասին գնահատականներին:
«Ազգը» գրել է, որ երեկվա նիստում կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ, որը, ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պայմանականորեն անվանվել է «Գիլյոտինի համակարգ» և որի նպատակն է կրճատել «բյուրոկրատական գործառույթները 30 տոկոսով», «ավելորդ աշխատատեղերը, բաժինները, վարչությունները» և «բարձրացնել աշխատանքի որակը»: «Հրապարակը» նախաձեռնությունը որակել է «Գիլյոտինի քաղաքականություն» և հայտարարել, թե այն «անխուսափելիորեն հանգեցնելու է գործազրկության մեծացմանը»:
«Հայկական ժամանակը» պնդել է, թե իբր «կառավարության երեկվա նիստում նախկինի պես որոշումների նախագծերը քվեարկության չեն դրվել», չնայած Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությանը, որ «քվեարկությունը միայն ձեռք բարձրացնելը կամ կոճակ սեղմելը չէ»: Երկու այլ հրապարակումներում թերթը այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալների աճը հանքարդյունաբերության ոլորտում համարել է «ցնցող» («179 միլիոն դոլար անցած տարվա 19 միլիոն դոլարի դիմաց») և երեկվա նիստում հավանության արժանացած «ԱՄԷ տարածքում ՀՀ աշխատուժի մասին» համաձայնագրի նախագիծը որակել է «Գնա տնից» ծրագիր»:
«Առավոտը» անդրադարձել է «Լոռու մարզի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» նոր վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների ընթացքին, տարածաշրջանում առկա գյուղատնտեսական հիմնախնդիրներին և հիշատակել ամռանը գյուղնախարար Սերգո Կարապետյանի հավաստիացումը առ այն, որ «այսուհետև գյուղացին մշտապես կզգա պետության աջակցությունը» («Առայժմ միայն խոստումներ»): «Հայոց աշխարհը» փաստել է, որ «վառելանյութը էժանացավ նաև Հայաստանում», բայց նաև հավելել, որ «դրսում գները վաղուց էին իջել»:
«Դելովոյ էքսպրեսում» անցյալ դարի 90-ական թվականների բարեփոխումների դասերն է վերլուծում ակադեմիկոս Վիկտոր Պոլտերովիչը` հընթացս թվարկելով այն 11 սխալները, որոնց գիտակցումը կառավարություններին թույլ կտա նորովի ըմբռնել բարեփոխումների էությունը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ