Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2011

Մեղադրելով մեղադրում է...

Լրագրող Նարինե Մկրտչյանի կարծիքով «քսան տարի առաջվա մեր ձգտումների ու նպատակների սլացքը թրատվել-կասեցվել է», և նա «Հայաստանի Հանրապետության անունից» և «հանուն Հայաստանի Հանրապետության» «Ազգի» միջոցով մեղադրում է «Խորհրդային Հայաստանի նոմենկլատուրայից» մինչև հայ տղամարդկանց, հայ ուսուցիչներին, հայ դասախոսներին, ի վերջո` ինքն իրեն, որ չի կարողացել փրկել իր հայրենիքը մեզնից: Հնգապատիկ մեղադրվում են նաև ՀՀ վարչապետները: Ընթերցողի բարեբախտությունն է, որ հեղինակը մեղադրանքի հարուցումը չի սկսել վաղնջական ժամանակներից, երբ նույնպես ոչ պակաս մեղադրելի գոծիչներ և կառույցներ են եղել:
Գործիչների և կառույցների թվով անցած 20 տարին, անկասկած, անգերազանցելի է: Այժմ, ըստ «Առավոտի», խնդիր է դրված վերամիավորել ԱԺՄ-ի «բեկորները», ինչը հաստատել է Վազգեն Մանուկյանը: Թերթի աղբյուրը չի բացառում, որ նախկին ԱԺՄ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանը կարող է ապավինել նախկին կուսակցության աջակցությանը` դրանով իսկ «ապահովագրվելով հնարավոր պաշտոնանկությունից»: Սակայն վարչապետը անցած շաբաթ Արմավիրի մարզում կրկին ՀՀԿ անդամատոմս է հանձնել մի խումբ նորագիրների և մասնակցել նոր դպրոցի բացմանը («Հրապարակ»): Դպրոցների, ավելի ճիշտ` դպրոցների փակման թեման են արծարծում «Առավոտը» («Մի դպրոցի պատմություն») և «ՀԺ»-ն («Դպրոց` առանց աշակերտի», «Բազմաթիվ գյուղերում դպրոց գնացող չկա»):
Երկրի ֆինանսատնտեսական կացությանը հոդվածներ են նվիրել «Ժամանակը» («ԿԲ. իրացվելիության տեսանկյունից արտաքին պարտքը նախորդ տարի աճել է մոտ 50 տոկոսով»), «Հայոց աշխարհը» («Պետական պարտքը մոտենում է 4 միլիարդի»), «ՀԺ»-ն («Իրավիճակ`ըստ ԿԲ-ի»):
«Հրապարակն» անդրադարձել է կառավարության վերջին նիստում հավանության արժանացած ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որն ընկալել է հետևյալ կերպ. «Այսուհետ օրենքները գրելու է ԾԻԳ-ը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ