Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 10 սեպտեմբերի 2011

Մասնակի հրճվանք

Մինչ վարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է, «Հրապարակն» այն անվանում է «կուսակցական առաքելություն»` համեմելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականի մանրամասներով` «Գորշ կարդինալը հեռացավ»: Մյուս թերթերն էլ հետ չեն մնում` «Մի դիմում էլ դու գրիր» («ՀԺ»), «Նախագահականը մնաց փեսային» («Ժողովուրդ»), «Անսպասելի հրաժարական» («168 ժամ»), «Կարո՞ղ է աշխատավարձը պահանջող բանվորին համբալ անվանողը դառնալ վարչապետ» («Ժամանակ»): Ի դեպ, այս վերջին թերթը ՀՀԿ խորհրդի երեկվա նիստի մասնակիցներից տեղեկացել է, որ «նիստի ընթացքում վարչապետի հրաժարականի հարցը չի քննարկվել»:
«Fitch Rating»-ի և վարչապետի ներածական խոսքի թեման մնում է հրատապ, ինչին նպաստել է ֆինանսների նախարարի մամուլի ասուլիսը. «Միջազգային կազմակերպությունը Հայաստանի հեռանկարը կայուն է գնահատել» («ՀՀ»), «Պետական պարտքը կառավարելի է» («Հայոց աշխարհ»), «Բարեփոխումներն առաջին արդյունքներն են տալիս. Հայաստանը առավել մրցունակ է» («Ազգ»), «Կայունությունն արդեն իսկ լավ է» («Գոլոս Արմենիի»), «Երկարաժամկետ ցածր գնաճ» («168 ժամ»):
«Առավոտն» անդրադարձել է ՀՀ կառավարության ՀՀ վերջին նիստում ՀՀ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի տեղակալի «փոքրիկ վեճին», որը վերաբերում էր արդարադատության ակադեմիայի օրենքի փոփոխության նախագծին, և դատախազության բացասական կարծիքից մի մեծ հատված ներկայացրել ընթերցողին: «Գոլոս Արմենիին» ուշացումով զարմացել է, թե ինչու է դատախազներին կառավարությունն այդքան բարձր կենսաթոշակ նշանակում («Դատախազներին` անհոգ ծերություն. ինչո՞ւ է դատախազի աշխատանքն ավելի պատվավոր համարվում, քան գիտնականինը»), երբ «դատավորների և դատախազների գործունեության արդյունքում օրինականության և արդարության մակարդակը չի բարձրացել, իսկ կոռուպցիայի մակարդակը` նվազել»: «Հայկական ժամանակը» շարունակում է հետաքննել գլխավոր դատախազին սպասարկող արտասահմանյան շքեղ ավտոմեքենայի «ծագումը»` «Գլխ. դատախազը հանցագո՞րծ»:
Տնտեսական հատվածին վերաբերող մյուս նյութերից են «Հրապարակի» «Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչ է կատարվում դոլարի հետ» հոդվածը, «Գոլոս Արմենիի» «Կաթը թանկ հաճույք է դառնում» և «Բանկային կոմունիզմից» դեպի «Բազել» հարցազրույցները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ