Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 13 սեպտեմբերի 2011

Հուզիչ հոգատարություն

Այն դրսևորել է «168 ժամը»՝ մտահոգվելով, թե 28-ամյա փոխնախարարը, ով «ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հիմնադրած «Լույս» հիմնադրամի «երիտասարդ փորձագետներից է», ո՞ւնի արդյոք բավարար աշխատանքային և պրոֆեսիոնալ փորձ։ Եթե ոչ, ապա «փորձանք չդառնա՞»... Ընդհանրապես, այս թերթն հաճախ է մտքի անօրինակ թռիչքներով աչքի ընկնում՝ հատկապես շեշտը դնելով ամեն հայկականի առանձնահատկության վրա։ Այժմ դարձյալ ու կրկին վերհիշելով արտագաղթի թեման, «168 ժամը» այն հարստացնում է նորանոր համեմատություններով։ Նույն թեման է արծարծում «Ազգը»՝ զավեշտալի համարելով այն իրողությունը, որ արտագաղթի մասին «իբր թե մտահոգություն են հայտնում մարդիկ, որոնց իշխանության տարիներին 800 հազարից մինչև 1մլն մարդ է հեռացել երկրից»։ Թերթը նաև որոշ դեղատոմսեր է առաջարկում. «Արտագաղթի դեմ նաև ներգաղթով. այս հնարավորությունը մի տեսակ անտեսվում է»։
Տպագիր մամուլը զարմանալի «իմացություն ու երևակայություն» է ցուցաբերում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականի բոլոր նրբերանգները վեր հանելու և դրանց մի մասը վարչապետի անվան հետ կապելու գործում. «Լքում է քաղաքականությունն ընդմիշտ», «Հանրապետական» խուճապ» («Ժամանակ»), «Միշիկի հերթական զոհը» («ՀԺ»), «Մի ուրվական է շրջում ՀՀԿ-ում» («168 ժամ»), «Հրաժարակա՞ն, թե՞ «ջենտլմենական ձեռքսեղմում» («Առավոտ»), «ՀՀԿ-ում բացատրություն չունեն» («Հրապարակ»), «Ի՞նչ անեն պատգամավորները» («Ժողովուրդ»)։
«Ազգի» կարծիքով «պետք է արագացնել ավանդների փոխհատուցման գործընթացը», «Հրապարակը» համոզված է, որ «ֆիզիկայի ինստիտուտը Երիցյանի բոստանն» է դարձել, «Երկիրը» Արծվիկ Մինասյանի շուրթերով Հայաստանի վերջին վարկանիշը համարում է «լիբերալ և դատարկ», «Իրավունքը» փորձում է հասկանալ, թե ի՞նչ է Գյումրու տեխնոպարկը և ինչքանո՞վ է ռեալ, և թե Հայաստանն իրավունք ո՞ւնի Վրաստանով անցնող մայրուղային գազատարի նկատմամբ, «168 ժամը» նկարագրում է «հայկական բանկերի պերճանքն ու թշվառությունը», «Գոլոս Արմենիին» կոչ է անում արդյունաբերական ձեռնարկությունները չհավասարեցնել խաղատներին, ինչպես նաև օրենսդիր մարմնում քննության առնել սոցիալապես ավելի օգտակար նախագծեր, «Հայոց աշխարհը» նկատում է, որ «բաշխիչ ցանցերն հայտնվել են հարվածի տակ»։
 

Հունվար 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ