Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 14 սեպտեմբերի 2011

Զգուշացեք «Վիկիլիքսից»

«Հայաստանի Հանրապետությունը» երեկ սկսված ԱԺ չորրորդ գումարման 10-րդ նստաշրջանի աշխատանքին արձագանքել է Արմենպրեսի տրամադրած հրապարակմամբ` «Կոալիցիայի ներսում տարաձայնություն չկա. ԱԺ նախագահը պատրաստ է աջակցել կառավարությանը»: «Ազգը» հավելել է, որ «Վիկիլիքսի» հրապարակումներին իր անդրադարձում ԱԺ խոսնակ Հ.Աբրահամյանը պաշտոնյաներին խորհուրդ է տվել միշտ հիշել, որ «կարող է օրը գա, իրենց խոսակցությունները, իրենց մտքերն ի հայտ գան և հանրությանը հասանելի լինեն», նաև հորդորել «իրենց խոսքերում, մոտեցումներում լինեն չափավոր» («ԱԺ նախագահը պատրաստ է պայքարելու օլիգոպոլիաների դեմ»):
ԱԺ-ի երեկվա աշխատանքն ու կառույցի ղեկավարի` լրագրողների հետ զրույցին անդրադարձել են նաև «Երկիրը» («Շոուն սկսվեց»), «Առավոտը» («Չի ցանկանում վարչապետ դառնալ»), «Հրապարակը» («Ես նման ցանկություն չունեմ»), «Ժողովուրդը» («Թող գան, ստանան իմ բիզնեսները»), որը ի մասնավորի ներկայացրել է նաև ԱԺ նախագահի` ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու ցանկության մասին` «Չունեմ: Մեզ համար... կարևոր է, թե ով արդյունավետ կղեկավարի, որ մենք բոլորս միասին ամեն ինչ անենք, որ Հանրապետական կուսակցությունը 2012 թվականին ունենա մեծամասնություն ԱԺ-ում»:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին որակել է «փորձառու և խիստ հավասարակշռված քաղաքական գործիչ», ով «պասիվ աշխատանքի չի անցնի», նաև հավելել, որ թեև «հիմա շատ է խոսվում վարչապետի պաշտոնի նկատմամբ հավակնությունների մասին», սակայն «մեր շարքերում այս պաշտոնի տասնյակ գերազանց թեկնածուներ կան», և խորհրդարանի մեծամասնության համաձայնությամբ «պետության ղեկավարն է որոշում, թե ում վստահել այդ պատասխանատվությունը»: «Ժամանակը» մեջբերել է Կարեն Կարապետյանի հրաժարականի վերաբերյալ ԱԺ նախագահի «հետաքրքրական դատողությունները» (վերջինս ցավով է արձագանքում պաշտոնյայի քաղաքականությունից դուրս գալը), սակայն նաև փորձել դրանցում որսալ «ակնհայտ տագնապ»): Թեմային անդրադարձել է նաև «Երկիրը»` «Ինչու է ընդունվում Կարապետյանի հրաժարականը»:
«Իրավունք-հետաքննությունը» ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովի հետ զրույցում պարզել է, որ «դեռևս հայտնի չէ, թե ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը և նախընտրական շտաբը»: «Ժողովուրդը» ներկա քաղաքական օրակարգի խնդիրներին անդրադարձել է «ԲՀԿ-ին կարծես շրջանցում են» հրապարակմամբ»:
«Վիկիլիքսի» հերթական բացահայտումները ԿԲ վերջին տարիների գործունեության վերաբերյալ «Հրապարակին» հանգեցրել է այն եզրակացության, որ «ԿԲ-ն անկախ չէ, «միակ երաշխավորն էլ նախագահն է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ