Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 15 սեպտեմբերի 2011

Դարձյա՞լ ճգնաժամ...

«Երկիրը» ներկայացրել է երեկ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, տնտեսական ճգնաժամի նոր` երկրորդ փուլի հավանականության մասին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը, որ հարցը գտնվում է կառավարության, ՀԲ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի ուշադրության կենտրոնում, այդ ուղղությամբ մտահոգությունները պայմանավորված են ֆինանսական շուկաների վատացմամբ, որ կարող է և «երկարաժամկետ բնույթ ունենալ», թեև չի բացառվում, որ երեք ամիս անց կարող են «կանխատեսումները փոխվել»: «Հայոց աշխարհը» մեջբերել է վարչապետի դիտարկումներն այն մասին, որ «գնահատվում են վճարային հաշվեկշռի վրա հնարավոր բացասական ազդեցությունները», իրականացվում նպատակաուղղված միջոցառումներ` միտված մակրոտնտեսական կայունություն ապահովելուն, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության կոորդինացմանը, և «այս պայմաններում սոցիալական ծրագրերը պահպանելը» դարձել է կարևոր գերակայություն: Մի այլ հրապարակման մեջ թերթը փաստել է, որ «արժույթային շուկան անհանգիստ է», և դատելով տեղի ունեցող տնտեսական զարգացումների ընթացքից, այս փուլում «ազգային արժույթի որոշակի արժեզրկում միանգամայն հնարավոր է»: Թեմային անդրադարձել է նաև «Հայկական ժամանակը» և առաջարկել` «Ճգնաժամին եղիր պատրաստ»: «168 ժամի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դարձյալ «շոշափել է» իշխանափոխության գաղափարը և հայտարարել նաև ուղղությունը` «գործող իշխանությունները պետք է հեռանան վերևից ներքև»: Թերթի մի այլ զրուցակից` Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը վերստին արձագանքել է հիմնարար և կիրառական գիտությունների փոխհարաբերության հիմնահարցին, նշել, որ ժամանակին արտահայտած իր դիրքորոշման մեջ (իբր` երբ «գիտնականներից պահանջում էր շոշափելի, կիրառական արդյունք տալ») վարչապետ Տիգրան Սարգսյանը «չի տարբերակել հիմնարար և կիրառական գիտությունները», նաև հավելել, որ գիտության զարգացումը «պետք է դառնա մեր հանրապետության ռազմավարական, նույնիսկ քաղաքական նշանակություն ունեցող խնդիր»:
«Ժողովուրդի» վկայությամբ ներկա աշնանը «բացառիկ իրավիճակ» է ստեղծվել. ըստ թերթի ուրվագծվում է, որ խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել «երկրի բոլոր` երեք նախագահները», ինչը «նշանակում է, որ առաջիկայում հայրենի քաղաքական դաշտն ավելի կխառնվի» («Քոչարյանը փորձում է` դրանից բխող հետևանքներով»): «Հայոց աշխարհը» ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքսին», «168 ժամը» նույն այդ հարցազրույցին արձագանքել է «Մոդելից» լավ ենք պրծել» հրապարակմամբ, որն ավարտել է սեփական բնութագրմամբ. «Հայաստանի ապագան ոչ ոք չէր պատկերացնում որպես «էլիտար» շինարարության և տրանսֆերտների հաշվին գոյատևող տնտեսություն»: «Հայկական ժամանակը» հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի` 2009թ. նոյեմբերի 16-ին Վաշինգտոն ուղարկած գաղտնի և, թերթի որակմամբ` «սկանդալային փաստաթուղթը` «Սարգսյանի և Քոչարյանի բիզնես բուրգերը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ