Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 16 սեպտեմբերի 2011

Հրավերս հրավերիդ վնաս չէ...

Իմանալով, որ ՀՀ ԳԽ և ԱԺ բոլոր պատգամավորները հրավիրվում են ՀՀ 20-ամյակի ընդունելությանը և իրենց հրավիրատոմսերը կարող են ստանալ ԱԺ ընդունարանից, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն իր անունից ՀՀ նախագահին, ԱԺ խոսնակին և վարչապետին հրավիրել է կոնգրեսի կազմակերպած տոնակատարությանը` նույն պայմանով, որ հրավիրատոմսերն ստանան ՀԱԿ գրասենյակից` անձամբ ներկայանալով («ՀԺ»): Մի քանի լուր` իրականության և բամբասանքի սահմանագծից. ՀՀ վարչապետն է ղեկավարելու ՀՀԿ նախընտրական շտաբը («Իրավունք», «Դե ֆակտո իրատես»), Տիգրան Սարգսյանը բանաստեղծ Հովհ.Գրիգորյանի բուժման համար տրամադրել է 1մլն դրամ, բայց չգիտես ինչու գումարը որոշել է փոխանցել «փուլերով» («Ժողովուրդ»), Սյունիքի մարզպետը, ի խախտումն վարչապետի որոշման, Երևանում ավտոմեքենա է վարում առանց ամրագոտին կապելու. նրան թվացել է, թե ինքը «Սյունաց լեռներում է» («Առավոտ»):
Մամուլը մեծ տեղ է հատկացնում կառավարության երեկվա նիստի և կառավարության շենքի մոտ նախարարների և քաղաքացիների հանդիպման լուսաբանմանը. «Աղետի գոտում բնակարան ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերին 1-ն է» («Ազգ»), «Աղետի գոտու հարցը` լուծված», «Իսկ ո՞վ է քանդողը» («Երկիր»), «Կառավարության նիստ` մշտական բողոքների ուղեկցությամբ» («Հայաստանի զրուցակից»), «Նախարարներին «հարցախեղդ» արեցին» («Ժողովուրդ»), «Կրպակներից մինչև կոռուպցիա», «Սեյրան Օհանյանը հուզվե՞լ էր» («Հրապարակ»):
«Արթիկում «հեղափոխական իրավիճակ է», «Առավոտի» փոխանցմամբ հայտարարում է բոլշևիկյան տերմինաբանությունը չմոռացած հայկոմկուսի առաջին քարտուղարը, «Ժողովուրդը» վարչապետից է փորձում պարզել, թե ինչ լծակներ են պետք, որ պայքարի «օլիգոմոնոպոլիաների դեմ» և կանխի արտագաղթը, բայց չի հաջողում. ստիպված շարադրում է իր իմացածը և նյութը վերնագրում «Արտագաղթով` դեպի անկախություն»:
Որոշ լրատվամիջոցներ մտահոգված են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է կրկնվել. թեման արծարծել էն «Հայոց աշխարհը» («Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի լինել»), «Դե ֆակտո իրատեսը» («Միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա»), «Դելովոյ էքսպրեսը» («Հունական ողբերգության դասերը»), «Իրավունքը» («Նոր ճգնաժամի ուրվականը սկսում է աչքի առաջ նյութականանալ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ