Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 17 սեպտեմբերի 2011

«Իսկ դու տոլմա սիրո՞ւմ ես...»

«Ժողովրդի» տեղեկացմամբ «Վրաստանի իշխանությունները, որպես ազգային ապրանքանիշ, պատենտավորել են ավելի քան տասը անուն մթերք, որոնց թվում են խաչապուրին, մածունը և ընկույզով սուջուխը», իսկ մերոնք` վարչապետն ու էկոնոմիկայի նախկին նախարարը, «ժամանակին չմտածեցին հայկական բաստուրման, կոնյակը, լավաշը, տոլման և այլ ապրանքատեսակները պատենտավորելու մասին»: Պատճառն այն է, որ վրացիները ոչ մի հարցում իրենց չեն կաշկանդում հայ-վրացական առանց այն էլ խնդրահարույց հարաբերություններում նոր խնդիրներ չստեղծելու մտածողությամբ: «Նովոյե վրեմյան» իր հերթին նկատում է, որ մեր հանրության մեջ տիրապետողն այն կարծիքն է, թե իբր հարևան երկրներից տնտեսական ամենավատ պայմաններն ունի Հայաստանը: Մինչդեռ դա ճիշտ չէ. թերթը համեմատում է Հարավային Կովկասի երեք երկրների տնտեսական ցուցանիշները և ապացուցում իր վարկածը: «168 ժամն» էլ է զբաղվում համեմատական վերլուծությամբ, սակայն ՏՏ ոլորտի, և ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, որ ինտերնետի թանկությամբ Հայաստանն ԱՊՀ երկրների թվում 10-րդն է` «Դժվարամատչելիության տարածաշրջանային կենտրոն»: «Ազգը» դրվատում է արտահանումը խթանալու և ցորենի անհրաժեշտ պաշար կուտակելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած ջանքերը և իր հերթին դրանց նպաստող առաջարկներ անում: «Երկիրը» «լսել է», որ իբր կառավարությունը քննարկում է Որոտանի ՀԷԿ-երի համակարգը Ռուսաստանին փոխանցելու հարցը, ինչին ի պատասխան նախարար Արմեն Մովսիսյանն ասել է. «Ոչ մի նման գործընթաց չկա»: Տարածաշրջանային համագործակցության թեման յուրովի ամփոփում է ՀՀ երկրորդ նախագահը` «Գոլոս Արմենիի» էջերում արտահայտելով իր աներկբա համոզմունքը` «Մեր զարգացման տեմպերը պետք է ավելի բարձր լինեն, քան տարածաշրջանի երկրներինը»:
ՀՀ վարչապետին բողոքի դիմում է հղել կրպակատեր Անահիտ Գրիգորյանը («ՀԺ»), իսկ «Առավոտի» տվյալով Շիրակի մարզում ՌԴ-ից ներկրած էլիտար սերմնացուն հատկացվում է միայն «էլիտային»:
«Հայոց աշխարհն» արձանագրում է Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների աճը, բայց ափսոսում, որ դա եղել է «մեկ-երկու ճյուղի հաշվին»: Մինչ այդ թերթը հարցազրույց է արել Արծվիկ Մինասյանի հետ. վերջինս կանխատեսում է, որ նոր ճգնաժամի դեպքում կառավարության ոչ արդյունավետ քաղաքականության հետևանքով «մեր պետության քաղաքացու կենսամակարդակն է դարձյալ անկում ունենալու, մեր տնտեսությունն է դառնալու էլ ավելի անմրցունակ»: Կուսակցական-տնտեսական հարցեր է քննարկում «168 ժամը»` հարցազրույցի հրավիրելով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին: «ՀԺ» շարունակում է իր «լեզվակռիվը» ՊԵԿ հետ` մնալով այն համոզմանը, թե «խոշոր հարկատուների վճարած հարկերը անցած տարվա համեմատ չեն աճել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ