Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2011

«Դուն կրակ, հագածդ կրակ....»

«Իրավունքի» վկայությամբ «դաշնակցական Արծվիկ Մինասյանը շաբաթ օրը իսկական կրակ էր կտրել` կառավարությանը քննադատելով»: Եվ սույն գործչի «կրակ կտրելու» պատճառն այն պնդումն էր, «թե իրականությանը չեն համապատասխանում բիզնես-միջավայրը բարելավելու մասին կառավարության հայտարարությունները»: Իրականում, ըստ պատգամավորի, «7 ամսվա ընթացքում դադարել է գործել 300 տնտեսվարող սուբյեկտ և անհատ ձեռներեց, ներդրումային ծրագրերի թիվը կրճատվել է»: Մինչդեռ տնտեսության իրական հատվածներից մեկի` գյուղատնտեսության վերջին տարիների հաջողություններն է փաստում «Ֆրութֆուլ Արմենիա» համաժողովը, որի աշխատանքը դրական շեշտով լուսաբանել է նաև «Երկիրը»: Բայց թերթի մյուս էջում ոլորտում տեղի ունեցածն անվանվում է «Պայթող փուչիկներ», քանի որ խաղողի մթերման իրական գինը և գյուղնախարարի հայտարարած 130 դրամը միմյանցից էականորեն տարբերվում են: «Ազգին» նույնպես հուզում է ոլորտում տիրող իրավիճակը, բայց այս թերթին հետաքրքրում են երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը` «Մտահոգությունն` ընդհանրական, վիճակն` օրհասական»:
«168 ժամը» հիշեցնում է ՀՀ վարչապետի արտահայտած այն միտքը, թե «ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի ընդունվելու կարծրատիպն այլևս անընդունելի է», սակայն այժմ, իբր, նա ցանկանում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» գործադիր տնօրենի պաշտոնում տեսնել իր հորեղբորորդուն:
Տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման խորհուրդ ստեղծելու` ՀՀ նախագահի երեկվա հրամանագիրը` «Խորհրդի կարոտ խորհուրդը» («Ժողովուրդ»), «Իշխանությունն օգնում է ՀԱԿ-ին» («168 ժամ»), «Պարոն նախագահ, բայց դուք դեմք եք...» («Հրապարակ»):
«Երկիրը» նույնպես իր այս համարում «կրակ է կտրել»`փոխանցելով երկու ճարտարապետի կարծիք, թե կառավարության շենքի «թմբուկի կառուցման դեպքում խախտվել է օրենքը. այն խախտվել է պետության և վարչապետի կողմից»: Այսքանից հետո թերթն ի մի է բերում հումորի իր փշրանքները և մի երկու «դարձվածք» արտաբերում` ավանդույթի համաձայն հիշատակելով նաև ՀՀ վարչապետի անունը:
Սակայն նախատոնական ամենատպավորիչ հոդվածը տպագրել է «Գոլոս Արմենիին»` «Մեծապետական հավակնությունները հայկական պետականության հիմքն են»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ