Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2011

Տոնի տարբեր ընկալումները...

«Հայաստանի Հանրապետությունը» ամբողջական էջեր է նվիրել ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումներին: «Վիթխարի զորահանդես Երևանում», գրում է «Գոլոս Արմենիին», նշելով, որ անկախությունը հայերի հպարտությունն է և պատասխանատվությունը իրենց պետության հանդեպ: «Ֆեյսսբուքը» ողողված է տարատեսակ շնորհավորանքներով, և գերակշռողը հպարտությունն է անկախ Հայաստանի համար:
«Իրարից անկախ նշեցին ՀՀ անկախությունը», - գրում է «Ժողովուրդը», պատմելով, թե ինչպես է ընդդիմությունը Երևանյան ռեստորաններից մեկում Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նշել Անկախության տոնը, որն ուղեկցվել է բռնություններով: «Հրապարակը» և «Երկիրը» ընդարձակ լուսանկարչական ռեպորտաժներ են տպագրել, տոնական օրվա միջոցառումների մասին` «Բռավո... Հայաստան, բռավո... Երևան»:
«Միավորված Հայերը» Հայաստանի անկախության տոնին մասնակցելու հրավերը ՀՀ առաջին և երկրորդ նախագահների կողմից մերժելը բացատրում է նրանով, որ Հայաստանը վերածվում է ներքաղաքական շահերի խաչմերուկի: «Հայկական ժամանակը» երեկ Երևանում կայացած զորահանդեսը համարել է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծն ու տպավորիչը, ապա համեմատություններ անցկացնում Բաքվի զորահանդեսի հետ («Զորահանդեսային ոչ-ոքի»), «Երկիրը» զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հետ («Ադրբեջանի զինուժի հետ պահպանում ենք հավասարակշռությունը»), իսկ «Ժողովուրդը» տարակուսում է, թե ինչպես է հաջողվել 214 միլիոն դրամով ($600.000) նման միջոցառում անցկացնել, երբ Ադրբեջանը զորահանդեսի համար ծախսել է $26.000.000, իսկ «Սպարտակ» բալետի բեմադրությունը Երևանում արժեցել է մոտ $1.200.000 («Ո՞ւմ հավատանք»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ