Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 23 սեպտեմբերի 2011

Հայաստանը ճգնաժամից առաջ և հիմա

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով Հայաստանը ճգնաժամից առաջ «երրորդ աշխարհի բավականաչափ բուռն զարգացող երկրներից էր, իսկ այժմ այն երրորդ աշխարհի երկիր է, որը լճացման փուլում է» («Դելովոյ էքսպրես»): Այնուհետև քաղաքագետը նշում է այն միջոցները, որոնց կիրառմամբ իշխանությունը կարող է իրավիճակի դրական փոփոխության հասնել: Իսկ ահա Բագրատ Ասատրյանի աչքին «կառավարությունը հոգնածի տեսք ունի» («Երկիր»), սոցիալական բևեռացումն էլ «ամենաբարձր մակարդակում է»: Ընդհանրապես երեկվա նիստը և վարչապետի հնչեցրած գնահատականները մեծ արձագանք են գտել մամուլում. «Հայաստանին տրված տնտեսական ինդեքսները բարձրանում են» («Ազգ»), «Տոնական հաշվետվություն, կամ սայլապանս կառապանիդ վնաս չէ...», «Կերակրվեք ներմուծած լավատեսությամբ» («Հրապարակ»), «Իսկ դու կովը կթե՞լ ես» («ՀԺ»), «Լավատեսությունը լճացման համապատկերում» («Դելովոյ էքսպրես»), «Ցինիզմ և մեծ խաբեություն» («Ժողովուրդ»), «Սպասվում է տնտեսական ակտիվության նվազում» («Հայոց աշխարհ»), «Երբ մի ձեռքը տեղյակ չէ, թե ինչ է անում մյուսը» («Իրավունք»): Նույնիսկ սերմնացուի ներկրումը երբեմն միատեսակ չի ընկալվում. «Ցորենի ցանքատարածությունները գնալով նվազում են» («Իրավունք»), «էլիտար` քչերին» («Ժողովուրդ»): Այս թերթը լուսանկարային ռեպորտաժով է արձագանքել կառավարության շենքի առջև խմբված մարդկանց և նախարարների շփմանը:
«ՀԺ»-ն ատոմակայանի ավելի քան 150 աշխատակիցների` աշխատանքից ազատվելու դիմում գրելու փաստը «նախաճգնաժամ» է համարում և զրուցում է ՀԱԷԿ տնօրենի հետ: «Դելովոյ էքսպրեսը» զգուշացնում է, որ ռուս-հայկական ապրանքաշրջանառությունը կարող է նվազել երկաթուղային փոխադրման ոլորտում առաջացած բարդությունների պատճառով («Սմաթը» կգնա Թուրքիա»), «Հայաստանի զրուցակիցն» էլ հարցնում է, թե «Կառավարությունն ինչո՞ւ է գիտաշխատողներին անտեսում ու շրջանցում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ